Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բիզնես վարչարարություն որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի ընդունելություն է հայտարարվում

Բիզնես վարչարարություն որակավորմամբ  «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի ընդունելություն է հայտարարվում

«Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական կրթական ծրագիրը մեկ տարվա ինտենսիվ ծրագիր է, որն իրականացվում է Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետի կողմից` «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ:

 «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագիրը տրամադրում է.

  • Ժամանակակից կառավարման սկզբունքների, գործընթացների և մարդկային ռեսուրսների արդյունավետ կառավարման, մարկեթինգի և ֆինանսների կառավարման, վերաբերյալ գործնական գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների գործունեության կազմակերպման և կառավարման, որակի ապահովման և գնահատման, ֆինանսների, մարքեթինգի, առողջապահական իրավունքի, առողջության ապահովագրության, բուժհաստատությունների հավատարմագրման և ժամանակակից ստանդարտների վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ
  • Բուժհաստատությունների և այլ ոլորտների հաստատությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման հմտություններ և ունակություններ
  • Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական և ոչ բժշկական հաստատությունների ղեկավարների հետ

Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված բիզնես վարչարարության, առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:

Ծրագրի ավարտին շնորհվում է բիզնես վարչարարության մագիտրոսի որակավորում բուժհաստատություների կառավարման բնագավառում (MBA in Healthcare Management):

Մանրամասներ

  • Տևողություն`1 ուս. տարի (սեպտեմբեր-հուլիս)
  • Դասերի օրերը`ուրբաթ և շաբաթ՝ 14:30-20:30 (որոշ դասընթացների դեպքում նաև հինգշաբթի օրերին)
  • Մասնակիցների քանակը`25-30
  • Ուսման վարձը` 1 500 000 դրամ (վճարումը ամսական կամ կիսամյակային)
  • Դասավանդման լեզուն`հայերեն
  • Վայրը`Երևանի պետական բժշկական համալսարան 

Թիրախային լսարան

  • Բուժհաստատությունների ղեկավարներ և տնօրեններ
  • Բժիշկներ
  • Առողջապահական հիմնարկների աշխատակիցներ

Ընդունելության պահանջներ

  • Կրթություն` բարձրագույն կրթության դիպլոմ
  • Տարիք`առնվազն 27 տարեկան
  • Աշխատանքային փորձ` առնվազն 3 տարի

 

Ընդունելության գործընթաց

Այս տարի ընդունելությունն իրականացվելու է առցանց: Դիմորդները պետք է ուղարկեն անհրաժեշտ փաստաթղթերի սկանավորված տարբերակը mph@ysmu.am էլ. հասցեին և cc անել info@ysmu.am էլ. հասցեին հուլիսի 01-ից մինչև հուլիսի 15-ը և օգոստոսի 01-ից մինչև օգոստոսի 26-ը, 2020թ: Ընդունելությունը կանցկացվի ներկայացված փաստաթղթերի և հարցազրույցի հիման վրա:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ.

  1. Դիմում ռեկտորի անունով
  2. Դիպլոմ և միջուկ
  3. Անձնագիր
  4. Ինքնակենսագրական (CV)
  5. Մոտիվացիոն նամակ (մինչև 1 էջ)

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ՝  հեռ.: 093 565 514: