Բացի համալսարանական երեք` «Հերացի», «Մուրացան», «Միքայելյան» հիվանդանոցներից, այս շաբաթ նախաձեռնությանը միացել էին նաև ԵՊԲՀ բժշկական գենետիկայի ամբիոնը և Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոնը:
Տասնյակ այցելուներ համալսարանական բժշկական հաստատություններում ստացան նեղ մասնագիտական անվճար խորհրդատվություններ: Վիրահատության կարիք ունեցողները բժշկի ցուցմամբ` նախաձեռնության շրջանակում կվիրահատվեն 50 տոկոս զեղչով:
Համալսարանական նախաձեռնությանը պացիենտների ակտիվ հոսքը վկայում է այն մասին, որ այն իսկապես սպասված էր բնակչության կողմից: Հիշեցնենք, որ «100 տարի` ժողովրդի թիկունքին» ծրագիրը կյանքի է կոչվում ԵՊԲՀ նախաձեռնությամբ և պրոֆեսորական, բժշկական թիմի գործուն մասնակցությամբ:
Մեկդարյա բժշկական բուհն այս կերպ ևս մեկ անգամ ցանկանում է հոբելյանը նշել ոչ թե հանդիասավորությամբ, այլ ժողովրդին, հանրությանը ծառայելու պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ: