Մարտի 10-ին կայացավ ԵՊԲՀ ՔՈԲՐԵՅՆ գիտելիքի և տեխնոլոգիաների փոխանցման գրասենյակի և UWC Դիլիջան միջազգային դպրոցի կողմից համատեղ իրականացվող Brain Bee Armenia and Georgia մրցույթի եզրափակիչ փուլը:
Մրցույթի հաղթող ճանաչվեց «Հերացի» ավագ դպրոցի աշակերտ Հրանտ Շադյանը, ով կներկայացնի Հայաստանը Brain Bee միջազգային մրցույթին:
Brain Bee միջազգային մրցույթին Վրաստանը կներկայացնի Իռմա Գվիլիան (Թբիլիսիի N 162 հանրակրթական դպրոց): Մրցույթի երկրորդ տեղը զբաղեցրել է Կոնստանտին Թորոսյանը (Հայաստանի Բրիտանական դպրոց): Երրորդ տեղը հավասար միավորներով կիսել են Ալվինա Սեդրակյանը («Այբ» ավագ դպրոց) և Անի Իսրաելյանը (Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոց):
Ամիսներ շարունակ ուսանողները ԵՊԲՀ դասախոսական կազմի աջակցությամբ համալրեցին գիտելիքների իրենց պաշարը և բազմակողմանի պատկերացում կազմեցին ուղեղի կառուցվածքի և աշխատանքի մասին:
Մրցութային օրը ուսանողների համար դասախոսություններ կարդացին ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, ՔՈԲՐԵՅՆ կենտրոնի գլխավոր գիտաշխատող Կոնստանտին Ենկոյանը և Նենսկիի փորձարարական կենսաբանության ինստիտուտի դասախոս Ալիսյա Պուսշիանը:
Դասախոսությունների ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան ծանոթանալու գիտնականների գործունեությանը և ոլորտի մասնագիտական հեռանկարներին: