Հայաստանում Բուլղարիայի ռազմական կցորդ, փոխգնդապետ Յանչո Կոմիտովի ուղեկցությամբ՝ Բուլղարիայի ռազմաբժշկական ակադեմիայի պատվիրակությունը՝ արտակարգ իրավիճակների ամբիոնի պետ, գնդապետ, պրոֆեսոր Դիմո Դիմովը և վիրաբույժ, ռազմադաշտային վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր, մայոր Գեորգի Պոպիվանովն այցելեցին ԵՊԲՀ ռազմաբժշական ֆակուլտետ: Ճանաչողական այցի շրջանակում արտասահմանցի գործընկերները հանդիպեցին բուհի ղեկավարությանը, եղան Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում, այցելեցին Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի ղեկավար կազմը և Բուլղարիայի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկեցին համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտների փոխանակման ծրագրերին վերաբերող հարցեր:
Կարևորելով միջազգայնացման գործընթացը՝ բուհի ղեկավորություն ներկայացրեց առաջարկություններ, որոնք կնպաստեն երկու երկների միջև կրթության և բժշկության ոլորտում կապերի սերտացմանը: