Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Բուժքույրական գործի կազմակերպում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

«Բուժքույրական գործի կազմակերպում» թեմայով հավաստագրային դասընթացի ընդունելություն

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Բուժքույրական գործի կազմակերպում» թեմայով հավաստագրային հերթական դասընթացի ընդունելություն: 

Դասընթացն ինտենսիվ ծրագիր է, նախատեսված բուժքույրերի և ավագ բուժքույրերի համար, որոնք նպատակ ունեն մասնագիտական գիտելիքներ ստանալ բուժքույրական գործի, պացիենտների անվտանգության, պացիենտների և նրանց ընտանիքի անդամների ուսուցման և խնամքի ժամանակակից մոտեցումների վերաբերյալ, ծանոթանալ միջազգային լավագույն փորձի հետ և ձեռք բերել պրակտիկ հմտություններ բուժօգնության որակի, սպասարկման, պացիենտների խնամքի և կառավարման բնագավառում:

Դասընթացը բաղկացած է 3 բաժիններից` բուժքույրների կոմպետենտությունների ներկայացում, բուժքույրերի անհատականության զարգացում, բուժհաստատությունների հավատարմագրման ստանդարտների կողմից բուժքույրերին ներկայացվող պահանջները:

Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում: 

Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և 30 ՇՄԶ կրեդիտ: 

Դասընթացը (6 շաբաթ) կանցկացվի երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 16:00-19:00-ը: Մասնակիցների քանակը` մինչև 25-ն է, դասավանդման լեզուն հայերեն է:  Մասնակիցների քանակը` մինչև 25-ն է, դասավանդման լեզուն հայերեն է: 

Դասընթացի արժեքը 68 000 դրամ է:

Դիմումները կարող եք ներկայացնել փետրվարի 14-ից մինչև փետրվարի 28-ը:

Դասընթացը կմեկնարկի փետրվարի 28-ից:

Անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`

  • Դիպլոմ (բնօրինակ և պատճենը)
  • Անձնագիր (բնօրինակ և պատճենը)
  • Տեղեկանք աշխատանքի վայրից (եթե աշխատում եք)

 Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կամ զանգահարել 010 301 000 (ներքին համար`308) և  091 83 72 12 հեռախոսահամարներով: