ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը «Մենեջմենթ Միքս» միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Բուժքույրական գործի կազմակերպում» թեմայով հավաստագրային հերթական դասընթացի ընդունելություն:
Դասընթացն ինտենսիվ ծրագիր է, նախատեսված բուժքույրերի և ավագ բուժքույրերի համար, որոնք նպատակ ունեն մասնագիտական գիտելիքներ ստանալ բուժքույրական գործի, պացիենտների անվտանգության, պացիենտների և նրանց ընտանիքի անդամների ուսուցման և խնամքի ժամանակակից մոտեցումների վերաբերյալ, ծանոթանալ միջազգային լավագույն փորձի հետ և ձեռք բերել պրակտիկ հմտություններ բուժօգնության որակի, սպասարկման, պացիենտների խնամքի և կառավարման բնագավառում:
Դասընթացը բաղկացած է 3 բաժիններից` բուժքույրների կոմպետենտությունների ներկայացում, բուժքույրերի անհատականության զարգացում, բուժհաստատությունների հավատարմագրման ստանդարտների կողմից բուժքույրերին ներկայացվող պահանջները:
Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված առողջապահության և կառավարման ոլորտում մասնագիտական կրթություն և բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:
Ծրագրի ավարտին տրամադրվում է հավաստագիր հաստատված ԵՊԲՀ-ի, ՀՀ ԱՆ-ի և «Մենեջմենթ Միքս»-ի կողմից և 30 ՇՄԶ կրեդիտ:
Դասընթացը (6 շաբաթ) կանցկացվի երկուշաբթի և չորեքշաբթի օրերին, ժամը 16:00-19:00-ը: Մասնակիցների քանակը` մինչև 25-ն է, դասավանդման լեզուն հայերեն է: Մասնակիցների քանակը` մինչև 25-ն է, դասավանդման լեզուն հայերեն է:
Դասընթացի արժեքը 70 000 դրամ է:
Դիմումները կարող եք ներկայացնել ապրիլի 26-ից մինչև մայիսի 02-ը:
Դասընթացը կմեկնարկի մայիսի 02-ից:
Անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը`
Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետի դեկանատ (ԵՊԲՀ, վարչական մասնաշենք, 3-րդ հարկ) կամ զանգահարել 010 301 000 (ներքին համար`308) և 091 83 72 12 հեռախոսահամարներով: