Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բուժքույրերը 2020-ը հռչակել են առողջ ապրելակերպի տարի

Միքայելյան համալսարանական հիվանդանոցում այսօր «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունն անցկացրեց 2020 թվականի առաջին հանդիպումը, որի ընթացքում անդամների կողմից հաստատվեց այս տարվա գործունեության ծրագիրը: Բուժքույրերը 2020-ը հռչակել են առողջ ապրելակերպի տարի:

«Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպության ռազմավարության համաձայն՝ ՀՀ մարզերը, որտեղ գործում են կազմակերպության մասնաճյուղերը, կշարունակեն մնալ ուշադրության կենտրոնում: Կրթական ծրագրերին զուգահեռ՝ այս տարի կլինի նորարություն՝ սկրինինգային ծրագիր, որի շրջանակում մարզերում, մարդաշատ վայերում կիրականացվեն արյան ճնշման և շաքարի մակարդակի չափման ակցիաներ:

Շնորհակալության հայտնելով ԵՊԲՀ ղեկավարությանը բուժքույրերի կողմից իրականացվող ծրագրերին մշտապես աջակցելու համար նշվեց՝ քանի որ տարին բուհի համար հոբելյանական է, նախատեսված բոլոր միջոցառումները կնվիրվեն համալասրանի 100-ամյակին: Ամբողջ տարվա համար նախատեսված են միջոցառումներ, որոնք հիմնականում կանցկացվեն մարզերում: Քանի որ «Բուժքույրերի միավորում» հասարակական կազմակերպությունը կարևորում է փորձի փոխանակման, վերապատրաստման ծրագրերը, Եվրոպական բուժքույրական ասոցիացիայի հետ համագործակցության շրջանակում՝ ՀՀ բուժքույրերի ասոցիացիայի նախագահ Գեղանուշ Ստեփանյանը մարտին կմասնակցի ՌԴ-ում կայանալիք 2020 թվականի բուժքույրական ծրագրերի ֆորումին՝ ներակայացնելով միավորման ծրագրերը: Այն հիանալի առիթ է տեղեկանալ եվրոպական բուժքույրերի առաջադեմ ծրագրերին և լավագույն փորձը ներդնել Հայաստանում: Հանդիպման ընթացքում ընդգծվեց նաև բուժքույրերի կատարելագործան դասընթացների կարևորության մասին, ինչպես նաև քննարկվեցին ոլորտին վերաբերող մի շարք հարցեր:

yemek tarifleri betorder hititbet rokubet betorder betpark kolaybet dumabet giriş onwin giriş hititbet hititbet betgaranti giriş betpark giriş kolaybet paşacasino betorder betorder betmarino kolaybet rokubet interbahis betpas betgaranti betboo betboo bets10 kavbet telebet supertotobet kralbet grandbetting