Բժշկական ծառայության կազմակերպման և մարտավարության ամբիոնի ավագ դասախոսներ Ռուբեն Կիրակոսյանը և Ալբերտ Համբարձումյանը, հրավիրված մասնագետ Հրաչյա Պետրոսյանը, բարձր պահելով ռազմական բժշկի, մարդու, մանկավարժի իրենց կոչումը, չեն կարողացել անտարբեր անցնել և օրեր առաջ կանխել են փողոցային ծեծկռտուքը, որի ժամանակ մարմնական ծանր վնասվածքներ են հասցվել երիտասարդ տղայի: Մինչև շտապօգնության հասնելը՝ ռազմական բժիշկներին հաջողվել է ցույց տալ անհրաժեշտ օգնություն՝ փրկելով երիտասարդի կյանքը:
Բժիշկը ինչպես հիվանդանոցում, վիրահատական սեղանի առաջ, այնպես էլ ամենուր հավատարիմ է մնում իր մասնագիտությանը՝ այն է լինել մարդասեր, մեծ պատասխանատվությամբ վերաբերել մարդու կյանքին և առողջությունը: Մասնագիտական և մարդկային սխրանքները առավել քան ուսուցողական են ապագա բժիշկների համար: