Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական բուհում դիմավորեցին ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին

Բժշկական բուհում դիմավորեցին ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի առաջին կուրսի ուսանողներին

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի դեկանները հանդիպեցին առաջին կուրսի ուսանողների հետ:

Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակը, պահպանելով հակահամաճարակային կանոնները՝ ֆակուլտետի դեկանները և փոխդեկաններն առանձին խմբերով բուհում ընդունեցին առաջին կուրս ընդունված՝ ստոմատոլոգիական ֆակուլտետի 132 և դեղագիտական ֆակուլտետի 92 ուսանողի:

Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանը՝ շնորհավորելով ուսանողների մուտքը բժշկական համալսարան, նշեց. «Պատվաբեր է սովորել բժշկական համալսարանում: Դուք ընտրել եք հետաքրքիր, միաժամանակ պատասխանատու և դժվար մասնագիտություն»: Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկանը հավելեց, որ բժշկական համալսարանը տալիս է ոչ միայն գիտելիք, այլև դաստիարակություն: Լազար Եսայանը վստահեցրեց, որ դեկանատն ուսանողի կողքին է ցանկացած խնդրի դեպքում: Նա ապագա բժիշկներին հորդորեց լինել ազնիվ, ինչը բուհում բարձր է գնահատվում: 

Դեղագիտական ֆակուլտետի դեկան Բագրատ Ենոքյանը ֆակուլտետի առաջին կուրսեցիներին ընդունեց ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անունը կրող 4-րդ լսարանում: Անդրադառնալով ֆակուլտետի ստեղծման պատմությանը՝ նշեց, որ այն ստեղծվել է 1972 թվականին: «Շատ խորհրդանշական է, որ այսօր մենք ձեզ դիմավորում ենք այն լսարանում, որը կրում է ֆակուլտետի հիմնադրի՝ դեղաբան և բժիշկ Էմիլ Գաբրիելյանի անունը»,- ասաց նա: Ողջունելով առաջին կուրսեցիների մուտքը՝ դեկանն ընդգծեց, որ ԵՊԲՀ ուսանող լինելը մեծ պատիվ է և պարտավորություն:

Ստոմատոլոգիական և դեղագիտական ֆակուլտետի դեկաններն առաջին կուրսեցիներին ներկայացրեցին ուսումնական գործընթացին վերաբերող հարցերը, անդրադարձան բուհում ուսանողների իրավունքներին ու պարտականություններին:

Նշենք, որ 2020-2021 ուսումնական տարում Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան ընդունվել է 719-ը ուսանող, որից 462-ն՝ ընդհանուր բժշկության, 132-ը՝ ստոմատոլոգիական և 92-ը՝ դեղագիտական ֆակուլտետ:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder dumanbet betpark