Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական համալսարանում առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կվերսկսի փետրվարի 8-ից

Բժշկական համալսարանում առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կվերսկսի փետրվարի 8-ից

ՀՀ ԿԳՄՍ նախարարի հրամանի համաձայն՝ նկատի ունենալով Հայաստանի Հանրապետությունում COVID-19 հիվանդությամբ պայմանավորված ներկայիս կայուն համաճարակային վիճակը՝ ուսումնական հաստատության 2020-2021 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ուսումնական գործընթացը կկազմակերպվի առկա ուսուցմամբ (ըստ անհրաժեշտության՝ համապատասխան դասընթացների համար ուսումնական պլանով նախատեսված դասախոսության ժամերը կարող են կազմակերպվել հեռավար/առցանց ձևով):

Բժշկական համալսարանում առկա ուսուցմամբ ուսումնական գործընթացը կվերսկսի փետրվարի 8-ից: 

Նշենք նաև, որ բուհում սովորող օտարերկրյա ուսանողների մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք օդային և ցամաքային սահմանային անցման կետերով անհրաժեշտ է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 2-րդ և 3-րդ կետերով սահմանված պահանջներին համապատասխան: 

Միաժամանակ, ուսումնական հաստատությունում ուսումնական գործընթացը և իրականացվող աշխատանքները կազմակերպելիս անհրաժեշտ է խստագույնս պահպանել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները և անհրաժեշտ անվտանգության երաշխիքները։