Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Բժշկական հոգեբանության ամբիոնն արժանացել է ՀՀ ՊՆ պատվոգրի

Բժշկական հոգեբանության ամբիոնն արժանացել է ՀՀ ՊՆ պատվոգրի

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի բժշկական հոգեբանության ամբիոնը մարտական գործողությունների ընթացքում Զինված ուժերում հոգեբանական աշխատանքի ապահովման գործընթացքում ցուցաբերած աջակցության համար արժանացել է ՀՀ պաշտպանության նախարարության պատվոգրի:

Բժշկական հոգեբանության ամբիոնի վարիչ Խաչատուր Գասպարյանի խոսքով՝ վիրավոր զինծառայողներին տրամադրվել է հոգեբանական աջակցություն ինչպես համալսարանական հիվանդանոցներում, այնպես էլ հանրապետության մյուս բուժհաստատություններում:

Ամբիոնի ղեկավարը կարևորում է նաև հետպատերազմյան շրջանում հայրենիքի պաշտպաններին հոգեբանական օգնություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ հավելելով, որ համալսարանական մասնագետների մասնակցությամբ այդ գործընթացը լինելու է շարունակական:

Նշենք, որ ամբիոնի աշխատակիցները 2020 թվականի վերջին 3 ամիսների ընթացում աշխատել են 810 վիրավոր զինծառայողի և նրանց ընտանիքներիի անդամների հետ և նույնպես արժանացել շնորհակալագրերի: