Եթե բժշկական ոլորտի ներկայացուցիչ եք, ապա այս հայտարարությունը Ձեզ համար է։ ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետն առաջարկում է «Առողջապահության մարքեթինգ» խորագրով ժամանակակից մարքեթինգային կարճաժամկետ դասընթաց, որի նպատակն է բժշկական ոլորտի ներկայացուցիչներին տրամադրելու արդյունավետ առողջապահական մարքեթինգային գիտելիքներ և գործնական հմտություններ:
Ծրագիրը նախատեսված է `
«Առողջապահության մարքեթինգ» ծրագրի շրջանակում մասնակիցներին կտրամադրվեն բժշկական հաստատությունների և ծառայությունների ժամանակակից մարքեթինգային սկզբունքների, մոդելների, գործընթացների առողջապահական տեղեկատվական համակարգերի վերաբերյալ պրակտիկ գիտելիքներ և հմտություններ: Կներկայացվեն նաև ցանկացած ծառայության շուկայում դիրքավորման և սեգմենտավորման, գնագոյացման, գովազդի, առաջընթացի սկզբունքները, ինչպես նաև մարքեթինգային գործընթացների համար անհրաժեշտ տեղական և միջազգային լավագույն փորձը:
Հրավիրված դասընթացավարներն ունեն միջազգային որակավորումներ:
Դասընթացը կանցկացվի ԵՊԲՀ-ում սեպտեմբերի 24-ից մինչև նոյեմբերի 13-ը, յուրաքանչյուր երեքշաբթի և չորեքշաթբի, ժամը 15:00-ից 19:00-ն։ Դասընթացը կրեդիտավորված է ՀՀ ԱՆ կողմից։ Ավարտին մասնակիցներին կտրամադրվի հավաստագիր: Շտապեք գրանցվել: Տեղերը խիստ սահմանափակ են:
Մանրամասների համար զանգահարել 011 621- 018 հեռախոսահամարով: