Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի և «Լիկվոր» դեղագործական ընկերության համագործակցության շրջանակում, դեղագիտականֆակուլտետի քիմիայի ամբիոնի վարիչ Լիդա Սահակյանի և Դեղագիտական ֆակուլտետի ֆակուլտետային խորհրդի նախկին նախագահ Ռաֆայել Բադեյանի գլխավորությամբ կազմակերպվեց ճանաչողական այց դեղագործական այս ընկերություն՝ դեղագիտական ֆակուլտետի առաջին և երկրորդ կուրսի ուսանողների համար։
Համալսարանականները ծանոթացան ընկերության արտադրական հնարավորություններին և որակի վերահսկման ողջ գործընթացին։
«Լիկվոր» դեղագործական ընկերության գործադիր տնօրեն Սերգեյ Մաթևոսյանը կիսվեց իր անցած ուղու, դժվարությունների մասին, տվեց ուսանողներին շատ կարևոր խորհուրդներ, սպառիչ պատասխաններ հետաքրքրող հարցերին: Ինչպես նշեց տնօրենը` լավ սովորելու դեպքում ապագա դեղագետները կկարողանան աշխատանքի անցնել դեղագործական առաջատար ընկերություններում։ Զրույցից տպավորված` պրոֆեսոր Լիդա Սահակյանը նշեց. «Այս մեկ ժամվա հանդիպումը շատ տպավորիչ էր ուսանողների համարև ուսուցողական»:
Ուսանողների ճանաչողական այցերը գործընկեր կազմակերպություններ բժշկական բուհում շարունակական են: