Ճիշտ նշանակված բուժման շնորհիվ սուր ծանրալսությունն այլևս չի անհանգստացրել պացիենտին

Ճիշտ նշանակված բուժման շնորհիվ սուր  ծանրալսությունն այլևս չի անհանգստացրել պացիենտին

Համալսարանական մասնագետները շարունակում են տարբեր հիվանդությունների  բուժման գործում հաջողություններ գրանցել: 

«Միքայելյան» համալսարանական հիվանդանոց էր դիմել 40-ամյա տղամարդ՝ գանգատվելով աջ ականջի հանկարծակի խլությունից: 

Կատարված հետազոտությունների արդյունքում, այդ թվում աուդիոմետրիայի ախտորոշվել է սուր ներոսենսոր ծանրալսություն:
Քիթ-կոկորդ-ականջաբան, ԵՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դասախոս Տաթևիկ Փխրիկյանի ցուցմամբ կազմակերպվել են  հավելյալ անհրաժեշտ հետազոտությունները և իրականացվել  է կոնսերվատիվ բուժում: 

Նշանակված բուժման, ինչպես նաև բժիշկ-պացիենտ ձևավորված վստահության շնորհիվ կարճ ժամանակահատվածում դիտվել է լսողության լավացում:
Նշենք, որ «Միքայելյան» համալսարանական կլինիկայում կատարվում են լսողության վերականգման կոնսերվատիվ, անհրաժեշտության դեպքում նաև վիրահատական միջամտություններ:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել 091497352 հեռախոսահամարով: