Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 127 խումբը օրեր առաջ դասախոս Արշալույս Տետեյանի գլխավորությամբ կազմակերպեց միջոցառում նվիրված Մեծ Եղեռնին։
Դասն անցկացվեց ամբիոնի ավագ դասախոս, UNESCO-ի Բիոէթիկայի ամբիոնի հայաստանյան մասնաճյուղի վարիչ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր Սուսաննա Դավթյանի աշխատասենյակում։
Ապագա բժիշկները նախ պատմական ակնարկ ներկայացրին Հայոց ցեղասպանության մասին, այնուհետև անդրադարձան բանաստեղծներ Հովհաննես Թումանյանի և Վահան Տերյանի գործունեությանը ցեղասպանության տարիներին։
Խոսքը անընդհատ համալրվում էր թեմատիկ սահիկաշարով, երգերով, որոնք նվագում և կատարում էին ուսանողները։
Խմբի ավագ Ջիլավյան Մերիի փոխանցմամբ` ներկայացվեց Կոմիտասի աքսորի ուղին, ինչպես նաև ցեղասպանության տարիներին արված մի շարք հետաքրքիր լուսանկարների պատմություններ:
Անդրադարձ կատարվեց «Նեմեսիս» գործողությանը, Սողոմոն Թեհլերյանին և մյուս վրիժառուներին:
Վերջում հուզիչ ու իմաստալից ասմունքն ավելի լիարժեք դարձրեց միջոցառումը:
Դասը եզրափակվեց տիկին Դավթյանի դաշնամուրային կատարմամբ: