Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դասախոսություն` նվիրված ընտանեկան ու սեռական խնդիրներին

Դասախոսություն` նվիրված ընտանեկան ու սեռական խնդիրներին

Ընտանիքի միջազգային օրը` մայիսի 15-ին «Առողջ ընտանիք» թեմայով հանդիպում-դասախոսությունը նվիրված էր ընտանեկան ու սեռական խնդիրներին և դրանց կանխարգելմանը։ 

ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավար, դոցենտ Վրեժ Շահրամանյանը խոսեց բժիշկ-սեքսոպաթոլոգի գործունեության և «սեքսոպաթոլոգիա» մասնագիտության մասին։ «Այսօրվա մեր հանդիպումը տարբերվում է բովանդակությամբ, որովհետև մենք ոչ թե խոսելու ենք միայն սեռական խնդիրներից, այլև տվյալ ոլորտում սեքսոպաթոլոգի դերակատարության մասին: Սեռական առողջությունն այն ոլորտն է, որը պահանջում է հատուկ մոտեցում»,-նշեց ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչը:

Նրա խոսքով ՝ սեռական առողջությունը ընդհանուր առողջության մի մասն է. «Առանց առողջ սեռական կյանքի ընտանիքը չի կարող լինել ներդաշնակ: Առողջ ընտանիքի հիմնասյուներից մեկը սեռական գրագիտությունն է, ապագա բժիշկը, անկախ իր նեղ մասնագիտությունից, պետք է ունենա որոշակի գիտելիքներ սեքսոլոգիայի մասին»:

Սեքսոպաթոլոգիայի կլինիկայի ղեկավարը խոսեց նաև ամուսնությունների և ամունալուծութունների պատճառների, վիճակագրության մասին՝ կարևորելով սեռական դաստիարակության դերը ընտանիքի ամրության հարցում։ 

Դասախոսության ընթացքում նա անդրադարձավ նաև այլ թեմաների, որոնք առնչվում են սեքսոպաթոլոգի հետաքրքիր ու հեռանկարային մասնագիտությանը: Մթնոլորտն ինտերակտիվ էր` հարցերով ու մասնագիտական պատասխաններով լեցուն: