Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դաշտավանի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը ԵՊԲՀ թանգարան

Դաշտավանի միջնակարգ դպրոցի աշակերտների այցը ԵՊԲՀ թանգարան

Բժշկական մայր բուհի կենտրոնական մասնաշենքում տեղակայված Հայաստանի բժշկության պատմության թանգարանը այցելուի համար ոչ միայն մշակութային օջախ է, այլև կրթարան, որը հնարավորություն է տալիս ծանոթանալ բժշկագիտության պատմությանը, տեսնել անվանի գիտնականների ձեռագրերը, անձնական իրերը, բժշկական գործիքները, մասնագիտական շատ ու շատ հետաքրքիր հարցերի պատասխաններ ստանալ:

ԵՊԲՀ թանգարան մեկ տարվա ընթացքում հասցրել են այցելել հանրապետության 2000-ից ավելի դպրոցների աշակերտները, այնպես էլ բժշկությամբ հետաքրքրված անձիք:

Օրեր առաջ թանգարան կատարած այցի տպավորություններով է մեզ հետ կիսվել կենսաբանության ուսուցիչ Բյուրեղ Կեոշքարյանը, որը «Դասավանդի՛ր,Հայաստան» ծրագրի շրջանակներում աշխատում է Դաշտավանի Գերասիմ Տոնոյանի անվան միջնակարգ դպրոցում:

«Ութերորդ դասարանի աշակերտներիս հետ այցելեցի ԵՊԲՀ թանգարան: Այցելության ընթացքում մեր էքսկուրսավարի օգնությամբ ծանոթացանք համալսարանի պատմությանը, աշակերտնները շատ գոհ էին այցից, քանի որ այն օգնեց նրանց ավելի լավ հասկանալ բժշկության աշխարհը, նաև տեսանք, թե ինչպես է համալսարանը զարգացել իր բացման օրվանից»,-նշեց Բյուրեղ Կեոշքարյան:

Նրա խոսքով, տպավորությունները մեծ էին նաև անատոմիական թանգարան կատարած այցից, որտեղ աշակերտները հնարավորություն են ունեցել տեսնելու իրական օրգաններ, որոնք օգնեցին նրանց ավելի լավ հասկանալ մարդու անատոմիան:

ԵՊԲՀ բժշկության պատմության թանգարանի տնօրեն Նարինե Ղազարյանը ևս ջերմությամբ խոսեց աշակերտների կատարած այցի մասին՝ շեշտելով, որ շատ տպավորված է մարզաբնակ աշակերտների դաստիարակությամբ և խելացիությամբ: