Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դեղագետները գործնական պարապունքները կանցկացնեն վերանորոգված ու ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիաներում

Դեղագետները գործնական պարապունքները կանցկացնեն վերանորոգված ու ժամանակակից սարքավորումներով հագեցված լաբորատորիաներում

ԵՊԲՀ դեղագիտական ֆակուլտետի ուսանողներն այսուհետ գործնական պարապունքները կանցկացնեն վերանորոգված ու հարմարավետ լսարաններում ու լաբորատորիաներում, որոնք վերազինվել են «Լաննեթթ քոմփանի» ընկերության կողմից նվիրաբերված գերժամանակակից սարքավորումներով ու լաբորատոր կահույքով:

Հայաստանում «Լաննեթթ քոմփանի» ամերիկյան ընկերության երկու՝ ֆարմակոկինետիկ հետազոտություններով զբաղվող ու դեղերի կայունությունը որոշող լաբորատորիաների միավորման արդյունքում ԵՊԲՀ-ին է հանձնվել լաբորատոր կահույք ու գերժամանակակից սարքավորումներ՝ բարձրաէֆեկտիվ հեղուկային քրոմատոգրաֆ ու քաշիչ պահարան:

Ֆարմացիայի ամբիոնում ամբողջովին վերանորոգվել ու կահավորվել է ուսումնական երկու լաբորատորիա, ինչպես նաև՝ երկու գիտական լաբորատոր սենյակ Ֆարմակալոգիայի ամբիոնում՝ մեկը՝ լրիվ, մյուսը՝ մասնակի:

Ուսանողներն այժմ ունեն մինչ այդ ուսումնական պրոցեսում չկիրառված սարքավորում՝ բարձրաէֆեկտիվ հեղուկային քրոմատոգրաֆ: Ուսանողներն այդ սարքին ծանոթանալու համար նախկինում այցելում էին այլ լաբորատորիաներ:

Նշենք, որ սա մեծ նշանակությունի ունի ինչպես ուսումնական պրոցեսի, այնպես էլ ամբիոնի գիտական աշխատանքները կատարելու համար:

Լաբորատոր կահույքն ու բուհին այդքան անհրաժեշտ սարքավորումները ԵՊԲՀ-ին հանձնեցին «Լաննեթթ քոմփանի»-ի լիազորված անձ Բերջ Բահտիարյանն ու նույն ընկերության լաբորատորիայի համակարգող, ԵՊԲՀ շրջանավարտ Աղավնի Գինոսյանը: