ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանին առընթեր օտարերկրացի ուսանողների ֆակուլտետային խորհուրդը կազմակերպել էր Dianoia 23 միջոցառումը, որը ներառում է մի շարք մրցույթներ՝ բժշկական առարկաներից։
Այն հարթակ էր ուսանողների համար՝ առանձնանալու իրենց գիտելիքով ու զարգացվածությամբ։
Նույն օրը մեկնարկեց նաև Օտարերկրացի ուսանողների ֆակուլտետային խորհրդի նախագահ Աակաշ Պաննուի նախաձեռնած Rendezvous with AakashPannu առաջին անգլերեն թոք-շոուն բժշկական բուհում։
Պարբերաբար կայանալիք հանդիպումների ընթացքում ապագա բժիշկները հնարավորություն կունենան՝ բացահայտելու առաջատար մասնագետների հաջողակ կարիերայի գաղտնիքները։ Իսկ նախագծի առաջին հյուրն էր Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանը։
«Բժշկությունից և վիրաբուժությունից բացի, սիրում եմ դասավանդել՝ անկախ հոգնածության աստիճանից։ Օրվա ավարտին ես միշտ լի եմ էներգիայով», – Աակաշ Պաննուի հարցին ի պատասխան՝ անկեղծացավ Գայանե Ավետիսյանը՝ վստահեցնելով ուսանողներին, որ իր էներգիայի աղբյուրը սուրճը չէ։
Ապագա բժիշկներին նա խորհուրդ տվեց լինել բարի և համբերատար։