Այս շաբաթը եզրափակվեց օտարերկրացի շրջանավարտների դիպլոմների հանդիսավոր հանձնման արարողությամբ։
Օտարերկրացիների ուսուցման աշխատանքների դեպարտամենտի պետ Գայանե Ավետիսյանի գնահատմամբ՝ օրը յուրահատուկ է, քանի որ ավարտողներին հանձնում են դիպլոմներ, և իրենք շարունակական աշխատանքի շնորհիվ ստացել են մասնագիտություն։
«Բժշկի մասնագիտությունը պահանջում է ձեզանից պացիենտների հանդեպ պատասխանատու վերաբերմունք։ Սխալներից խուսափելու համար երբեք մի ամաչեք խորհրդակցել ավագ կոլեգաների հետ, որոնց մոտ մեծ է փորձառությունը։ Դուք գործ ունեք մարդու առողջության և կյանքի հետ»,– դիմելով իր արդեն նախկին ուսանողներին՝ ասաց Գայանե Ավետիսյանը՝ կարևորելով մասնագիտական շարունակական զարգացումը մինչև աշխատանքային վերջին օրը և մաղթելով բոլորին հաջողություններ։