Կարմիր դահլիճը հերթական անգամ հյուրընկալեց մշակութային բարձր տրամադրություն և ստեղծագործական ոգի։ ԵՊԲՀ քոլեջի Ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ արդեն երրորդ տարին անընդմեջ անցկացվեց «DoReMed» միջմշակութային մրցույթը, որը համախմբեց շնորհալի, ստեղծագործ և արվեստասեր ուսանողներին։
Մրցույթին մասնակցեց ավելի քան 30 ուսանող, որոնք իրենց կարողությունները ներկայացրին չորս անվանակարգերում՝ «Պար», «Երգ», «Նվագ» և «Ասմունք»։ Ելույթները գնահատվեցին 1-ից 5 բալային համակարգով՝ հաշվի առնելով թե՛ տեխնիկական վարպետությունը, թե՛ ստեղծագործական մոտեցումը։
2025 թվականի մրցույթի հաղթողները՝
Բժշկական բուհի Ուսանողական խորհրդարանի նախագահ Միշել Քոչարյանն իր ելույթում ընդգծեց, որ ԵՊԲՀ քոլեջի ուսանողները բարձր ակադեմիական առաջադիմությանը զուգահեռ աչքի են ընկնում նաև տաղանդներով: Նա նշեց, որ հաղթող էին բոլոր մասնակիցները։
Միջոցառման կազմակերպման գործում կարևոր ներդրում ունեցած ԵՊԲՀ քոլեջի Ուսանողական խորհրդարանի նախագահ Վարդան Ադիլյանն ընդգծեց, որ «DoReMed»-ը արդեն երրորդ տարին է քոլեջի տաղանդների բացահայտման հարթակ է և վստահեցրեց, որ մրցույթը շարունակական է լինելու:
«DoReMed» միջմշակութային մրցույթը ևս մեկ անգամ ապացուցեց, որ բժշկական կրթությունն ու մշակույթը կարող են համատեղ քայլել՝ ձևավորելով ոչ միայն որակյալ մասնագետներ, այլև բազմակողմանի, ստեղծագործ և մշակութային արժեքներ կրող անհատներ։