ԵՊԲՀ ուսանողական խորհրդարանի կողմից փետրվարից մեկնարկել է «Դպրոց-համալսարան» ծրագիրը: Ապագա բժիշկները ոչ միայն Երևանում, այլև Սյունիքի, Արմավիրի մարզերում դպրոցականների համար մասնագիտական տարբեր թեմաներով հետաքրքիր ուսումնական նյութ են ներկայացրել: ԵՊԲՀ ուսանողներն այցելել էին նաև Արցախ:
Փետրվար-մարտ ժամանակահատվածում Ընդանուր բժշկության, Ստոմատոլոգիական, ինչպես նաև Դեղագիտության ֆակուլտետների ֆակուլտետային խորհրդների անդամներն արդեն եղել են 20 դպրոցում:
Ապագա բժիշկներն աշակերտներին թվային հիգիենայի, վնասակար սովորությունների, բերանի խոռոչի հիգիենայի, կորոնավիրուսային համավարակի և այլ թեմաների մասին փոքրիկ դասախոսություններ են ներկայացնում:
Ուսանողներն աշակերտներին պատմում են նաև Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մասին, պատասխանում բժշկությանը վերաբերող նրանց հետաքրքրող բազմաթիվ հարցերի:
Նշենք, որ Ուսանողական խորհրդարանի «Դպրոց-համալսարան» ծրագիրը շարունակվում է։