ԵՊԲՀ կարիերայի կենտրոնը շարունակում է իրականացնել «Մասնագետ 2023» ծրագիրը, որի շրջանակում բժշկական մայր բուհ էին հյուրընկալվել Երևանի թիվ 99 միջնակարգ դպրոցի աշակերտները:
Դպրոցականները շրջայց կատարեցին բժշկական համալսարանում, այցելելեցին նաև բժշկության պատմության թանգարան:
Այցը նրանց հնարավորություն տվեց ծանոթանալու առաջին բուժօգնության հմտություններին, տեսական և գործնական գիտելիքներ ձեռք բերել, քանի որ Կարիերայի կենտրոնի կողմից իրականացվող այս ծրագրի հիմնական նպատակը մասնակիցներին մասնագիտության ընտրության, կողմնորոշման հարցում օգնելն է:
«Մասնագետ 2023» ծրագրի ավարտին մասնակիցներին հանձնվեցին հավաստագրեր: