Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Դուք եք կերտելու մեր երկրի ապագան. միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Դուք եք կերտելու մեր երկրի ապագան. միջոցառում՝ նվիրված երեխաների պաշտպանության միջազգային օրվան

Հունիսի 1-ը աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում՝ Հայաստանում, նշում են երեխաների պաշտպանության միջազգային օրը: Այս գեղեցիկ տոնը ևս մեկ առիթ է անսահման ժպիտներ և երջանիկ ակնթարթներ պարգևելու մանուկներին:

«Բեգլարյան» բժշկական կենտրոնը` կենտրոնի գիտական գծով խորհրդական, ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանի գլխավորությամբ կազմակերպել էր միջոցառում՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված:

Վերջին երեք տարիների ընթացքում «Բեգլարյան» բժշկական կենտրոնում անհաս ծնված երեխաների և զույգերի համար կազմակերպված հետաքրքիր միջոցառման ընթացքում մի շարք անակնկալներ եղան: Մանուկները բանաստեղծություններ արտասանեցին, պարեցին, խաղեր խաղացին աճպարարի հետ:

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչ Արմինե Հարությունյանը ողջունելով ներկաներին, ջերմորեն շնորհավորեց երեխաների միջազգային օրվա առիթով:

«Դուք ամենաերջանիկ երեխաներն եք, որ ծնվել եք «Բեգլարյան» բժշկական կենտրոնում: Դուք եք կերտելու մեր երկրի ապագան: Ցանկանում եմ անսահման առողջություն, երջանկություն, հաջողություն, ապրեք խաղաղ, հետագայում զբաղվեք ձեր մասնագիտությամբ: Մենք կունենանք ապագա բժիշկներ, ապագա քաղաքագետներ, շինարարներ, մեր ապագան ձեր ձեռքերում է»,-նշեց Արմինե Հարությունյանը:

ԵՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոնի վարիչը հավելեց, որ «Բեգլարյան» բժշկական կենտրոնը հիմնադրվել է դեռևս 1920 թվականին և եղել է Հայաստանի առաջին ծննդատունը. «Այստեղ են սովորել բոլոր մանկաբարձ-գինեկոլոգները: 1925 թվականին հիմնադրվել է Մանկաբարձության և գինեկոլոգիայի թիվ 1 ամբիոն: Մենք ուսուցանում ենք ապագա բժիշկներին՝ 4-6-րդ կուրսի ուսանողներին, օրդինատորներին»: