Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

Էխոսրտագրության թեմայով վարպետության դասընթաց ԵՊԲՀ-ում

Էխոսրտագրության թեմայով վարպետության դասընթաց ԵՊԲՀ-ում

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում տրվեց էխոսրտագրության թեմայով վարպետության երկօրյա դասընթացի մեկնարկը։

Ծրագիրը նախագծվել էր Կարիերայի կենտրոնի կողմից․ այն իրականացրին ԵՊԲՀ օտարերկրացի ուսանողներ Մերլին Ջորջը, Ֆիզա Խանը, Ֆուրքուան Հաշմին, ինչպես նաև հրավիրված սրտաբաններ Սերգեյ Պեպոյանը, Նարե Համբարձումյանը, Անի Ռափյանը և Տաթևիկ Հովհաննիսյանը։

Դասընթացին մասնակցում էր շուրջ 300 ուսանող։

Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանն ընդգծեց, որ համալսարանը խրախուսում է նմանատիպ նախաձեռնությունները։

«Ողջունելի է, որ Կարիերայի կենտրոնի կողմից նախագծվող դասընթացների շարքին ավելացել է ևս մեկը։ Նոր նախաձեռնության նպատակն է ուսանողներին զինել գործնական գիտելիքներով, ինչի շնորհիվ նրանք հաջողություններ կգրանցեն մասնագիտական հետագա գործունեության ընթացքում», – նշեց պրոռեկտորը։

Կարիերայի կենտրոնի ղեկավար Խաչատուր Մարգարյանի խոսքով՝ սրտաբանությունը կարևոր ոլորտ է, իսկ բուհի միջազգայնացման առումով շատ կարևոր է նաև ուսանողական ակտիվ մասնակցությունը նմանատիպ դասընթացներին։

«Առավել խորացված գիտելիքներն, իհարկե, շատ անհրաժեշտ են հետագայում լավ մասնագետ դառնալու համար», – շեշտեց նա։

Նշենք, որ դասընթացի ավարտին բոլոր մասնակիցները ստացան հավաստագրեր։