Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս

«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով» միջազգային գիտագործնական կոնֆերանս

«Էնդոկրինոլոգիան լաբորատոր ախտորոշման պրիզմայով»  միջազգային գիտագործնական կոնֆերանս-ցուցահանդեսի  համանախագահներն էին ԵՊԲՀ կլինիկական լաբորատոր ախտորոշման ամբիոնի վարիչ, «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, նորաստեղծ Լաբորատոր բժշկության հայկական ասոցիացիայի նախագահ Զարուհի Գևորգյանը և  ԵՊԲՀ էնդոկրինոլոգիայի ամբիոնի վարիչ, «Մուրացան» համալսարանական հիվանդանոցային համալիրի էնդոկլրինոլոգիական կլինիկայի ղեկավար, Մանկական էնդոկրինոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ ՀՀ ԱՆ մանկական  էնդոկրինոլոգիայի գծով խորհրդական` Ելենա Աղաջանովան։

«Ապրիլին կայացած միջոցառման կազմը շատ ներկայացուցչական էր, համաշխարհային հեղինակության մասնագետների մասնակցությամբ: Առաջին անգամ մենք անցկացրինք այս կոնֆերանսը երկու ասոցիացիաներով համատեղ»,- ասաց Զարուհի Գևորգյանը:

Մասնակիցներին ողջունել է ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր  Կոնստանտին Ենկոյանը:

Միջոցառման հատուկ հյուրն էր  այս բնագավառում մասնագիտական խոշոր`  IFCC ասոցիացիայի նախկին նախագահ (The International Federation of Clinical Chemistry and Laboratory Medicine) Մաուրիցիո Ֆերարրին, ով նաև դասախոսությամբ հանդես եկավ:

Հյուրերի կազմում էր բժշկական գիտությունների դոկտոր  Միխայիլ Գոդկովը:

Կոնֆերասնի շրջանակում անդրադարձ է կատարվել մի շարք ուղղությունների, այդ թվում  կալցիումի փոխանակության խանգարումներին, մակերիկամների հիվանդություններին, մետաբոլիկ սինդրոմին, վահանագեղձի հիվանդություններին, դիաբետին:

Շուրջ 250 մասնակից, 25 զեկույց ընդգրկող  միջդիսցիպլինար այս հավաքի նախաձեռնողները շնորհակալ են բոլոր բանախոսներին իրենց փորձը ներկայացնելու համար: Մասնակիցներին շնորհվել են մասնագիտական շարունակական զարգացման կրեդիտներ: