Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ 100-ամյակը կնշվի կրթական, կլինիկական, գիտական միջոցառումներով

ԵՊԲՀ 100-ամյակը կնշվի կրթական, կլինիկական, գիտական միջոցառումներով

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի գիտական խորհրդի նիստին ներկայացվեց ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների տեսլականն ու կազմակերպական հարցերը: ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոն վարիչ, ռեկտորի խորհրդական Գևորգ Թամամյանի խոսքով՝ դրանք կընդգրկեն կրթական, կլինիկական, գիտական և միջազգային, այդ թվում՝ արարողակարգային ուղղություններ, որոնց համաձայն՝ նախատեսվում է 100-ամյակի բրենդի ձևավորում, «Հերացի 100» հիմնադրամի ստեղծում, գիտական համագումար, որին կմասնակցեն ԵՊԲՀ պատվավոր դոկտորները: Կանցկացվի շրջանավարտների հավաք, ինչը կնշանավորվի անվանի շրջանավարտների պատի բացումով ԵՊԲՀ-ում: Միջոցառումներին կներգրավվեն համալսարանական ամբիոնները: Կկազմակերպվի 100 վերապատրաստում դասախոսների համար աշխարհի լավագույն համալսարաններում, կստեղծվի «Հերացի» թանգարան, բժշկական դպրոց, «Heratsi Medical Journal» գիտական ամսագիր, 100-ամյակի գրադարան, գիրք, շատրվաններ, ինչպես նաև ողջ տարին կնշանավորվի շարունակական գիտական և կրթական միջոցառումներով: ԵՊԲՀ-ն կարևորում է նաև նոր կառույցների հիմնումը՝ առաջնահերթություններից է՝ Միքայելյան համալսարանական հիվանդանոցում գերժամանակակից սիմուլյացիոն կենտրոնի ստեղծումը:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի խոսքով՝ 100-ամյա բուհում իրականացվող աշխատանքը պետք է ներկայացվի հավուր պատշաճի: «Ակնկալում ենք, որ ԵՊԲՀ-ամյակը պետք է նշվի այն բոլոր երկրներում, որտեղ աշխատում են մեր շրջանավարտները, իսկ մեր երկրում՝ առանձնահատուկ: Գալիք տարվա 12 ամսվա համար նախատեսված են գիտական ու մշակութային միջոցառումներ»,-ասաց ռեկտորն՝ ընդգծելով, որ ԵՊԲՀ 100-ամյակի միջոցառումների անցկացման վերաբերյալ գիտխորհրդի անդամների մոտեցումները կարևոր են, որոնք կհաստատվեն և կյանքի կկոչվեն:

Արմեն Մուրադյանի կարծիքով՝ եթե ցանկություններն ու ներուժը ճիշտ օգտագործվեն, ապա մեկդարյա բուհի հոբելյանը կնշամավորվի յուրաքանչյուրի համար: «Մենք պարտավոր ենք հարգանքի տուրք մատուցել այն հաստատությանը, որն աշխատում է ի նպաստ ժողովրդի առողջության»,-ասաց ռեկտորը:

Օրակարգի համաձայն՝ գիտական խորհրդին Հետբուհական և շարունակական կրթության գծով պրոռեկտոր Գառնիկ Ավետիսյանը հանդես եկավ տարեկան հաշվետվությամբ: Նա ներկայացրեց 2018-2019 ուսումնական տարվա ընթացքում իրականացված ծրագրերն ու դրանց արդյունքները:

Գառնիկ Ավետիսյանի խոսքով՝ հաշվետու ժամանակահատվածում ստեղծվել է տվյալների թվային բազա, որը հնարավորություն է տալիս գեներացնել շրջանավարտի տիպային CV-ին: «Շուրջ 20 կազմակերպություն դիմել են ԵՊԲՀ իրենց թափուր հաստիքները համալրելու նպատակով: Թվային բազայի ստեղծման արդյունքում 8 կազմակերպությունում համալրվել է թվով 157 թափուր հաստիք»,- նշեց պրոռեկտորը:

Գառնիկ Ավետիսյանն անդրադարձավ նաև ոչ պետական բժշկական կրթություն իրականացնող բուհերից ԵՊԲՀ ընդունելությանը: Նա նշեց, որ աննախադեպ մեծ է եղել դիմորդների թիվը՝ կլինիկական օրդինատուրա ընդունելության համար նախորդ տարվա 132-ի փոխարեն դիմել է 206-ը: Պրոռեկտորի խոսքով՝ բուհի 100-ամյակին ընդառաջ՝ առաջնահերթություն է վիրաբուժական մասնագիտական կրթության իրականացումը, ինչը հնարավոր կդառնա սիմուլյացիոն կենտրոնի ստեղծման արդյունքում: «Լրացուցիչ մասնագիտացողներն ու վիրաբուժական մասնագիտություններով կլինիկական օրդինատորները հնարավորություն կստանան Հայաստանում կատարելագործել իրենց գործնական հմտությունները»,-ընդգծեց նա:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի կարծիքով՝ սիմուլյացիոն կենտրոնը պարտադիր պահանջ է դեպի միջազգայնացում սկզբունքը որդեգրած համալսարանի համար: «Քննարկվել է Միքայելյան հիվանդանոցի մի ամբողջ հարկաբաժնում սիմուլյացիոն վիրահատարաններ ձևավորելու հարցը, որտեղ ապագա բժիշկները կսովորեն լապարասկոպիա, էնդոսկոպիա և վիրաբուժական ընդհանուր հմտություններ»,-ասաց ռեկտորը՝ եզրափակելով, որ այն իրականություն պետք է դառնա՝ 100-ամյակին ընդառաջ՝ սեղմ ժամկետներում:

Գիտական խորհրդի անդամները հագեցած օրակարգով նիստին հաստատեցին ներկայացված ուսումնական գրականությունը, գիտական կոչումների շնորհման քվեարակության արդյունքները, ինչպես նաև՝ ընթացիկ հարցեր:

yemek tarifleri hititbet rokubet betgaranti trbet bettilt betpas kolaybet betpas bahsegel betpark betpas hititbet giriş betpas bankobet rokubet rokubet betpas perabet limanbet vaycasino dumanbet hititbet bettilt süpertotobet kralbet betorder dumanbet betorder giriş mislibet betpas cratosslot casinoper