Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ 13 շրջանավարտ ընդունվել է ռազմաբժշկական ինտերնատուրա

ԵՊԲՀ 13 շրջանավարտ ընդունվել է ռազմաբժշկական ինտերնատուրա

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 13 շրջանավարտ «1+2» ծրագիրի շրջանակում ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանում անցնելով երիտասարդ մարտիկի դասընթաց՝ ընդունվել է ԵՊԲՀ ռազմաբժշկական ինտերնատուրա՝ տալով զինվորական երդում:

ԵՊԲՀ շրջանավարտները 1 տարվա ընթացքում ՀՀ ՊՆ հոսպիտալներում, համալսարանական հիվանդանոցներում և Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում ձեռք կբերեն գործնական հմտություններ և կլինիկական ունակություններ, որից հետո, ստանալով լեյտենանտի կոչում, 2 տարի ժամկետով կծառայեն ՀՀ զինված ուժերում՝ որպես զորամասային օղակի բժիշկներ:

Ինտերները բժշկական համալսարանում ստացած կրթությունը նպատակային ուղղվածությամբ կծառայեցնեն Հայոց բանակին: Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարության կողմից առաջին անգամ «1+2» ծրագիրն իրականացվում է բժշկական բուհի առաջարկով՝ 2018 թվականից: ԵՊԲՀ շրջանավարտները ծրագրի շնորհիվ, ծառայության ընթացքում, կկարողանան բժշկական գործունեություն ծավալել զորամասերում:

yemek tarifleri betgaranti hititbet betpark betorder betgaranti betpark casinolevant portobet “Madridbet” ngsbahis giriş betpas grandbetting betgaranti