Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ 20 տարվա շրջանավարտները հավաքվել էին հարազատ բուհում

Հունիսի 1-ին ԵՊԲՀ-ում մթնոլորտը տոնական էր։ 20 տարի առաջ ավարտած բժշկականի ուսանողները հավաքվել էին միմյանց տեսնելու։ Նրանց մեծ մասն արդեն հայտնի բժիշկներ էին՝ հմտացած մասնագիտության մեջ։

Ողջունելով միմյանց նրանք շրջեցին համալսարանի ողջ տարածքով, ծանոթացան 20 տարվա ընթացքում կատարված աշխատանքներին, այցելեցին Սիմուլիացիոն ուսումնական կենտրոն։

Այնուհետև խմբի ավագները ներկա բացակա արեցին, որից հետո դիտեցին տեսանյութ՝ նվիրված ԵՊԲՀ ձեռքբերումներին։