Ուսանողական խորհրդարանի և BIL:Armenia կազմակերպության կողմից առողջապահական ոլորտի ուսանողների և երիտասարդ բժիշկների համար ստեղծվել է երեք տեղեկատվական գրքույկ. «Ծխելու հետևանքները մաշկաբանի պրակտիկայում», «Ծխելը հղիության ընթացքում» և «Ծխելը թոքաբանի պրակտիկայում»:
Տեղեկատվական նյութերի նպատակն է ընթերցողներին ներկայացնել վնասի նվազեցման ռազմավարությունը, ինչպես նաև մասնագիտական լսարանին տրամադրել օգտակար տեղեկատվություն։
Նախաձեռնության հեղինակներն առաջիկայում ծրագրում են շարունակել սկսած աշխատանքը՝ ընդգրկելով այլ մասնագիտական թեմաներ։