Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ասպիրանտը ցանկացած գործունեության, երևույթի, խորը, մանրակրկիտ, բազմակողմանի ուսումնասիրությունը գիտություն է համարում

Շարունակում ենք համալսարանական ընթերցողներին ներկայացնել ԵՊԲՀ սովորողներին ու երիտասարդ բժիշկ-գիտնականներին։ Ասպիրանտ Սամվել Բարդակչյանը միշտապես հետաքրքրված է եղել տարբեր երևույթների ավելի խորը ըմբռնմամբ։ Փորձել է ամեն ինչ ավելի հիմնովին հասկանալ ու պատկերացնել։ «Ի սկզբանե, նույնիսկ մինչև ԵՊԲՀ ընդունվելը, մտածել եմ, որ զբաղվելու եմ ոչ միայն կլինիկական, այլև գիտական գործունեությամբ։ Կարծում եմ, որ մեկն օգնում է մյուսին, աշխատանքն ավելի հետաքրքիր ու բազմաբովանդակ դարձնում»,-ընդգծում է երիտասարդ բժիշկ-գիտնականը։

Նա սովորել է Ֆիզմաթ դպրոցում։ 9-րդ և 10-֊րդ դասարաններում մասնակցել է քիմիայի միջազգային օլիմպիադաներին։ 10-րդ դասարանում մենդելեևյան օլիմպիադայից շահել է բրոնզե, իսկ միջազգային օլիմպիադայից՝ արծաթե մեդալ։ Դպրոցն ավարտել է ոսկե մեդալով։ 2007 թ. ընդունվել է ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետ։ «Բարձր առաջադիմության համար 2-րդ կուրսից ստացել եմ Յախշիբեկյանի անվան կրթաթոշակ, իսկ 5-րդ կուրսում նաև Հերացու անվան կրթաթոշակ։ 2014թ. ընդունվել եմ օրդինատուրա ուռուցքաբանության գծով։ 2017թ. ավարտել եմ օրդինատուրան և նույն թվականին սկսել ասպիրանտուրան նույն ամբիոնում պրոֆեսոր Տանանյանի ղեկավարությամբ»,- մանրամասնում է Սամվել Բարդակչյանը։

Մասնագետը, չնայած երիտասարդ տարիքին, հարուստ մասնագիտական ճանապարհ է անցել։ Նրա գիտական հետազոտության թեման նվիրված է կոլոռեկտալ քաղցկեղի դեղորայքային (քիմիաթերապևտիկ և թիրախային) բուժմանը։ Այս ընթացքում բժիշկ-գիտնականը մասնակցել է բազմաթիվ միջազգային գիտաժողովների Հայաստանում և հայրենիքի սահմաններից դուրս, ներկայացրել պոստերներ և բանավոր զեկույցներ։

Աշխատել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի քիմիաթերապայի բաժնում, իսկ այժմ աշխատում է Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մեծահասակների քիմիաթերապիայի բաժնում։ Նաև նույն կենտրոնում ղեկավարում է երեխաների ԿՆՀ ուռուցքների մուլտիդիսցիպլինար խումբը։ Առաջիկայում պլանավորում է մասնագիտական հմտությունների խորացման նպատակով վերապատրաստումներ անցնել արտերկրում։

 

Պատրաստեց Տաթևիկ Գրիգորյանը

yemek tarifleri betgaranti hititbet betgaranti betgaranti atlasbet ngsbahis bankobet bankobet hititbet atlasbet aviator casinoper hititbet portobet kolaybet madridbet aviator atlasbet hititbet atlasbet bankobet madridbet betpark betpark betpark bahsegel