Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ դասախոսը սպասարկել է վոլեյբոլի աղջիկների Եվրոպայի առաջնության խաղերը

ԵՊԲՀ դասախոսը սպասարկել է վոլեյբոլի աղջիկների Եվրոպայի առաջնության խաղերը

ԵՊԲՀ դասախոսները ապագա բժիշկներին կրթելուց, գիտելիքներ փոխանցելուց բացի ակտիվորեն մասնակցում են նաև տարբեր միջոցառումների ՝ ոգևորիչ օրինակ դառնալով ուսանողների համար:

ԵՊԲՀ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վոլեյբոլի դասախոս Նարեկ Շիրինյանը ևս ակտիվորեն ներգրավվում է տարբեր սպորտաձևերում, մասնակցում մրցումների: ՀՀ միջազգային կարգի միակ մրցավարը սպասարկել է Նիդեռլանդներում անցկացված աղջիկների վոլեյբոլի Եվրոպայի առաջնության ընտրական երկրորդ փուլի D ենթախմբի հանդիպումները: 

Հերացիականը որպես գլխավոր մրցավար սպասարկել է Նիդեռլանդներ-Պորտուգալիա (3։2) խաղը, որի համար 100 հնարավորից 98 միավոր է ստացել։ «Նիդեռլանդներ-Հունաստան (3։1) մրցավեճում երկրորդ մրցավարն էի։ Աշխատանքս գնահատվել է 93 միավորով։ Եվս երկու խաղում պահեստային մրցավար էի, որին չեն գնահատում։ Առաջնության թիմի ղեկավարը (սուպերվայզեր) բարձր է գնահատել իմ աշխատանքը՝ նշելով, որ տիրապետում եմ մասնագիտական շարժուձևին և համագործակցում գործընկերներիս հետ»,-նշում է Նարեկ Շիրինյանը։