Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է բաց դռների օր

ԵՊԲՀ հանրային առողջության ֆակուլտետը հայտարարում է բաց դռների օր

Բժշկական բուհի Հանրային առողջության ֆակուլտետը կազմակերպում է բաց դռների օր հանրային առողջապահական մագիստրոսական ծրագրերի վերաբերյալ:

Կներկայացվի՝

  • ի՞նչ է հանրային առողջությունը,
  • ի՞նչ կառուցվածք և տևողություն ունեն հանրային առողջապահական ծրագրերը,
  • որո՞նք են դիմելու պահանջները, ընթացակարգերը և վերջնաժամկետները,
  • ո՞ր բնագավառներում են աշխատում հանրային առողջության մասնագետները,
  • ի՞նչ կարիերային հեռանկարներ են ունենում ֆակուլտետի մագիստրոսները,
  • մասնակիցներին հետաքրքրող այլ հարցեր:

Բաց դռների օրը ներկա կլինեն նաև ֆակուլտետի շրջանավարտները և դասախոսները, որոնք նույնպես կներկայացնեն իրենց փորձը և անցած ուղին: 

Անցկացման օրը և ժամը՝ ապրիլի 20, 2023թ. ժամը 13:00-ին

Վայրը՝ ԵՊԲՀ վարչական մասնաշենք, 5-րդ հարկ

Հարցերի համար զանգահարել: 010 301 000 (ներքին համար` 308);  091 837212: