Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ հնդիկ ուսանողները դեսպանի և ռեկտորի հետ քննարկեցին իրենց կամավորական աշխատանքը

ԵՊԲՀ հնդիկ ուսանողները դեսպանի և ռեկտորի հետ քննարկեցին իրենց կամավորական աշխատանքը

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի հնդիկ ուսանողները, որոնք համավարակի օրերին կամավորական աշխատանք էին կատարում համալսարանի հանրակացարանում, Zoom հարթակի միջոցով հնարավորություն ունեցան՝ անցկացնելու արդյունավետ քննարկում Հայաստանում Հնդկաստանի Արտակարգ և լիազոր դեսպան Շրի Կիշան Դան Դեվալի, ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի, պրոռեկտոր Երվանդ Սահակյանի, Օտարերկրացի ուսանողների ուսուցման ֆակուլտետի դեկան Գայանե Ավետիսյանի, փոխդեկան Խաչատուր Մարգարյանի և Օտարերկրացի ուսանողների բաժնի ղեկավար Ռահուլ Անիլ Սեթհիի հետ:

Առցանց հանդիպման ընթացքում դեսպանը բարձր գնահատեց համալսարանի աշխատակազմի գործադրած ջանքերը և շնորհակալություն հայտնեց ուսանողներին համավարակի ընթացքում իրենց կատարած աշխատանքի համար: Ռեկտորը նույնպես բարձր գնահատեց ուսանողների աշխատանքը և նրանց հետ քննարկեց վերջին կիսամյակի ընթացքում անցկացված առցանց դասերը: Արմեն Մուրադյանը նաև հիշեցրեց, որ համալսարանի աշխատակազմը շարունակական պայքարի մեջ է գտնվում COVID-19-ի դեմ, որպեսզի գալիք կիսամյակում ապահովվի գերազանց ուսումնական գործընթաց:   

Ռեկտորը հրավիրեց դեսպանին իրավիճակը կայունանալուն պես այցելել համալսարան և հանրակացարան: Շրի Կիշան Դան Դեվալը սիրով ընդունեց հրավերը՝ համաձայնելով այցելել և հանդիպել ուսանողներին մոտ ապագայում:

Հանդիպումը եզրափակվեց համատեղ աշխատելու որոշմամբ՝ ի բարօրություն հնդիկ ուսանողերի: