Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին

«Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամում հունվարի 21-ին տեղի ունեցավ հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստ: Խորհուրդը նախ հաստատեց օրակարգը: Առաջին հարցը վերաբերում էր բուհի ղեկավար մարմնի՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի ընտրությանը:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի թեկնածու էին առաջադրված մասնագիտությամբ բժիշկ, անվանի կոմպոզիտոր Վահան Արծրունին և Վերարտադրողական բժշկության ասոցիացիայի նախագահ, բժշկական գիտությունների դոկտոր Էդուարդ Համբարձումյանը:

Խորհրդի կողմից որոշում կայացվեց ընտրությունն անցկացնել բաց նիստով ու քվեարկությամբ: Հոգաբարձուների խորհրդի կողմ ձայների՝ 21 և 7 հարաբերակցությամբ ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Վահան Արծրունին:

Օրակարգի համաձայն՝ հոգաբարձուների խորհուրդն ընտրեց նաև քարտուղար, ապա ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց բուհի 2017-2018 թվականի հաշվետվությունը՝ անդրադառնալով նաև բուհին վերաբերող տարբեր խնդիրներին, ինչպես նաև պատասխանեց խորհրդի անդամների կողմից բարձրացված հարցերին: Հոգաբարձուների խորհրդի նոր կազմով նիստին ներկայացված վերջին հարցը վերաբերում էր 2019 թվականի բուհի բյուջեի քննարկմանն ու հաստատմանը: