Մեկդարյա բժշկական համալսարանը 2022-2023 ուսումնական տարվա ընթացքում հյուրընկալեց մի շարք անվանի բժիշկ-գիտնականների աշխարհի տարբեր անկյուններից։ Նշանակալի էր նրանց ներդրումը բուհի միջազգայնացման և մասնագիտական կատարելագործման տեսանկյունից։
Նրանցից մի մասը ԵՊԲՀ պատվավոր դոկտոր է, մարդիկ, որոնք ներդրում են ունեցել առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում և թե՛ իրենց վերաբերմունքով, թե՛ գործունեությամբ նվիրված են բժշկական համալսարանին: Հարյուրամյա համալսարանի համար նման հաջողությունների հասած շրջանավարտներն առավել քան կարևոր են: Վերհիշե՛նք նրանց․
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, մանկական քաղցկեղի և արյան խանգարումների ոլորտում մասնագիտացած հեղինակավոր մանկաբույժ, Cure2Children հիմնադրամի բժշկական խորհրդատվական խորհրդի համակարգող, Մանկական արյունաբանության-ուռուցքաբանության և ցողունային բջիջների փոխպատվաստման մասնագետ Լոուրենս Ֆոլկները Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում էր Մանկական ուռուցքաբանության միջազգային միության Ասիական (SIOP) 15-րդ համաժողովի շրջանակում։
Մանկական ուռուցքաբանության միջազգային միության նախագահ Գիլյերմո Շանտադան Մանկական ուռուցքաբանության միջազգային միության Ասիական (SIOP) 15-րդ համաժողովին էր մասնակցում:
SIOP ASIA մայրցամաքային նախագահ Հիրոկի Հորին բժշկական բուհում էր Մանկական ուռուցքաբանության միջազգային միության Ասիական (SIOP) 15-րդ համաժողովին մասնակցելու նպատակով:
Հնդկաստանի Սարվոդայա հիվանդանոցի ուռուցքաբանության, արյունաբանության և ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունքի ղեկավար, Քաղցկեղի ազգային միության ղեկավար և Բջջային թերապիայի ասիական կազմակերպության անդամ Դինեշ Պենդհարկարը հյուրընկալվել էր կրկին Մանկական ուռուցքաբանության միջազգային միության Ասիական (SIOP) 15-րդ համաժողովի շրջանակում:
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր Ջասեկ Տոպորսկին ևս Մանկական ուռուցքաբանության միջազգային միության Ասիական (SIOP) 15-րդ համաժողովին էր եղել համալսարանում:
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ARICE ծրագրի փորձագետ, ԱՄՆ Կալիֆոռնիայի Cedars-Sinai բժշկական համալսարանի օնկոբիոբանկավորման գիտական տնօրեն, Ավստրիայի Գրացի համալսարանի բիոբանկի հիմնադիր տնօրեն, պրոֆեսոր Կարինե Սարգսյանը մասնակցում էր բժշկական համալսարանի Գիտական խորհրդի արտահերթ նիստին, ավելի ուշ նա ARICE ծրագրի շրջանակում բուհում անցկացված «Քաղցկեղի հետազոտությունը և ընթացիկ մոլեկուլյար մեխանիզմների կիրառումը» խորագրով միջազգային համաժողովի առաջատար բանախոսներից մեկն էր:
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, սրտանոթային անվանի վիրաբույժ, ՌԴ գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, պրոֆեսոր Բագրատ Ալեքյանը նույնպես բժշկական համալսարանի Գիտական խորհրդի արտահերթ նիստի հատուկ հյուրն էր Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում:
ԱՀԿ Քաղցկեղի հետազոտության միջազգային գործակալության (IARC) Լաբորատոր ծառայության և բիոբանկի խմբի ղեկավար Զիսիս Կոզլակիդիսը համալսարանում էր ARICE ծրագրի շրջանակում բուհում անցկացված «Քաղցկեղի հետազոտությունը և ընթացիկ մոլեկուլյար մեխանիզմների կիրառումը» խորագրով միջազգային համաժողովի շրջանակում։
ԱՄՆ Cedars-Sinai բժշկական կենտրոնի առաջատար օնկոլոգ Արսեն Օսիպովը բժշկական համալսարանում մասնակցում էր ARICE ծրագրի շրջանակում անցկացված «Քաղցկեղի հետազոտությունը և ընթացիկ մոլեկուլյար մեխանիզմների կիրառումը» խորագրով միջազգային համաժողովին:
Կիպրոսի Բիոբանկավորման գերազանցության կենտրոնի և Կենսաբժշկական հետազոտությունների համալսարանի մասնագետ Կոնստանտինոս Դելտասը Երևանում էր ARICE ծրագրի շրջանակում բժշկական բուհում անցկացված «Քաղցկեղի հետազոտությունը և ընթացիկ մոլեկուլյար մեխանիզմների կիրառումը» խորագրով միջազգային համաժողովին մասնակցելու համար:
Հունաստանի Genotypos Science Labs կենտրոնի մասնագետ Պանտելիս Կոնստանտուլակիսը ARICE ծրագրի շրջանակում բուհում անցկացված կրկին նույն համաժողովին էր ներկա գտնվում:
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, Թբիլիսիի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, պրոֆեսոր Զուրաբ Վադաչկորիան հյուրընկալվել էր բժշկական համալսարանում Գիտական խորհրդի նիստի և աշխատանքային այցի ընթացքում:
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ՌԴ ԳԱԱ նախագահության անդամ, ՌԴ գլխավոր մանկական արյունաբան, Դմիտրի Ռոգաչովի անվան մանկական արյունաբանության, ուռուցքաբանության եւ իմունաբանության կենտրոնի ղեկավար, Ռուսաստանի մանկական արյունաբանության եւ ուռուցքաբանության միության նախագահ, պրոֆեսոր Ալեքսանդր Ռումյանցևը բժշկական բուհում էր մանկաբուժության և ծերաբուժության (գերիատրիայի) ոլորտների վերաբերյալ դասախոսության նպատակով։
ISBS նախագահ, ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ, ZENEREI հետազոտական կենտրոնի տնօրեն, նյարդագիտության պրոֆեսոր Ալան Կալուեֆը հյուրընկալվել էր բժշկական համալսարանում աշխատանքային այցով, իսկ հետագայում՝ Սթրեսի և վարքագծի միջազգային միության (International Stress and Behavior Society – ISBS) ՝ «Սթրես և վարքագիծ» 29-րդ ամենամյա միջազգային գիտաժողովին, որն ամփոփեց «Նեյոգիտության շաբաթ»-ը բուհում։
«ՔՈԲՐԵՅՆ» ծրագրի և Ուղեղի հիմնարար հետազոտությունների գիտակրթական կենտրոնի միջազգային խորհրդատվական մարմնի անդամ, «Ալցհեյմերի հիվանդության կանխարգելում 2020» կազմակերպության նախագահ, «Alzheimer’s & Dementia» գիտական ամսագրի գլխավոր խմբագիր Զավեն Խաչատուրյանը բժշկական համալսարանում էր աշխատանքային այցի շրջանակում։
Լոզանի համալսարանի բջջային և մոլեկուլյար նեյրոթերապիայի լաբորատորիայի ղեկավար Նիկոլ Դեգլոնը աշխատանքային այց էր կատարել մեկդարյա կրթագիտական համալսարան:
Մոլեկուլային և բջջային կենսաբանության միջազգային ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, լաբորատորիայի ղեկավար, մոլեկուլային և բջջային նեյրոկենսաբանության փորձագետ Ջասեկ Ջավորսկին նույնպես աշխատանքային այցով էր բժշկական մայր բուհում:
Չինաստանի Jiaxing համալսարանական քոլեջի և Մոսկվայի բիոօրգանական քիմիայի ինստիտուտի հետազոտող Ալեքսեյ Սեմյանովը բժշկականում էր Սթրեսի և վարքագծի միջազգային միության (International Stress and Behavior Society – ISBS) ՝ «Սթրես և վարքագիծ» 29-րդ ամենամյա միջազգային գիտաժողովի շրջանակում։
Գերմանիայի Հանովերի քաղցկեղի կենՈւռուցքաբանության կենտրոնի տնօրեն, առողջապահական իրավունքի մասնագետ Յորգ Հայերը մասնակցում էր «Հանրային առողջապահությունը COVID-19-ից հետո» խորագրով հանրային առողջապահական ֆորումին:
Ուռուցքաբանության կենտրոնի գործընթացների և հետազոտությունների կառավարման բաժնի ղեկավար Յուրգեն Շեֆերսը բժշկական համալսարանում էր «Հանրային առողջապահությունը COVID-19-ից հետո» խորագրով հանրային առողջապահական ֆորումի շրջանակում։
ԵՊԲՀ պատվավոր դոկտոր, ֆրանսիացի բժիշկ, Փարիզի «Կրեմլին-Բիսետրե» համալսարանական մանկաբարձագինեկոլոգիական կլինիկայի պրոֆեսոր Հերվե Ֆերնանդեսը բժշկական բուհում էր Գիտական խորհրդի նիստի, ինչպես նաև մանկաբարձության և գինեկոլոգիայի ոլորտի գործող և ապագա մասնագետների համար դասախոսություններ կարդալու նպատակով:
Այցելու պրոֆեսոր, Գերմանիայի Տյուբինգենի համալսարանի կլինիկական դեղաբանության պրոֆեսոր Քրիստոֆ Գլայտերը բուհում հանդես եկավ «Կլինիկական փորձարկումների նախադրյալները» և «Սեփական նախաձեռնությամբ իրականացվող փորձարկումներ» խորագրերով դասախոսություններով։
Դիմային/ֆրոնտալ ատամների գեղարվեստական վերականգնման միջազգային դասախոս, ստոմատոլոգ-թերապևտ, ստոմատոլոգ-օրթոպեդ Դենիս Կրուտիկովը ԵՊԲՀ-ում էր դասախոսությունների և Ստոմատոլոգիական կրթության գերազանցության կենտրոնում վարպետության եռօրյա դասընթացների ծրագրով, որը կրում էր «Ֆրոնտալ ատամների վերականգնման հանրագիտարան» խորագիրը:
Ֆրանսիայի Նանտի համալսարանի պատվավոր պրոֆեսոր, կենսատեխնոլոգ, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ Վեհարի Սաքանյանը ԵՊԲՀ «ՔՈԲՐԵՅՆ» կենտրոնում՝ «Հրավիրյալ հետազոտողներ» ծրագրի շրջանակում, հանդես եկավ դասախոսություններով՝ «Ագրեսիվ քաղցկեղի դեմ պայքարի միտումները» և «Սքրինինգի նոր մեթոդներ կենսատեխնոլոգիայի ոլորտում» թեմաներով:
Ֆրանկֆուրտի ֆինանսների և մենեջմենթի համալսարանի ավագ դասախոս Վահե Անտոնյանը համալսարանում ներկայացրեց State of AI and Its Implications for Medicine խորագրով դասախոսությունը։
ԵՊԲՀ այցելու պրոֆեսոր, Սիդնեյից ժամանած հայազգի օրթոպեդ-ստոմատոլոգ, Դենտալ քոլեջի հիմնադիր Սարգիս Նալբանդյանը բժշկական համալսարանում կարդաց «Էսթետիկ օրթոպեդիա» խորագրով դասախոսությունը։
ԱՄՆ-ի Լոս Անջելեսի Կալիֆոռնիա նահանգի Cardiac STEMI Program Adventist Health White Memorial հիվանդանոցային ցանցի ինվազիվ սրտաբանության սրտի փականային ախտահարումների ծրագրի ղեկավար բժիշկ Սարգիս Կիրամիջյանն աշխատանքային այցով էր ժամանել և հյուրընկալվեց նաև ռեկտոր Արմեն Մուրադյանին:
Իսպանացի պլաստիկ վիրաբույժ, կրծքագեղձի վերականգնման մասնագետ Ժաումե Մասիան կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ու բուժմանը, կրծքագեղձի վերականգնմանը նվիրված միջազգային գիտաժողովին էր ներկա:
Եվրոպայում ճանաչված իրանցի վիրաբույժ Փարիսա Ազիմին կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելմանն ու բուժմանը, կրծքագեղձի վերականգնմանը նվիրված միջազգային գիտաժողովի մասնակիցներից էր:
Իտալիայի Կամերինոյի համալսարանի Փորձարարական բժշկության և հանրային առողջության ամբիոնի մասնագետ Կարլո Պոլիդորին Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» միջազգային եռօրյա գիտաժողովին էր մասնակցում:
Ֆրանսիացի դեղագետ, Սորբոնի համալսարանի մասնագետ Մարի Անտինյակը Դեղագիտական ֆակուլտետի 50-ամյակին նվիրված «Դեղերի ստեղծման առաջընթացը՝ նախագծումից մինչև սպառում» միջազգային եռօրյա գիտաժողովի ունկնդիր-մասնակիցներից էր:
Ռիտա Սուլահյան-Կույումջյան և Ժիրայր Կույումջյան
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի 1975 թվականի շրջանավարտներ, Կանադայի ՄաքԳիլի համալսարանի հոգեբուժության ամբիոնի դոցենտ Ռիտա Սուլահյան-Կույումջյանը և նույն համալսարանի ընտանեկան բժշկության և ծերունաբանության ամբիոնների պրոֆեսոր Ժիրայր Կույումջյանը հյուրընկալվել էին ռեկտոր Արմեն Մուրադյանին։
Իսրայելից ժամանած անվանի մասնագետ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դան Վալսկին հանդես եկավ իր հեղինակային «Փոքր պտուղ (Small fetus)․ դոպլերը մանկաբարձության մեջ․ պլացենտային անբավարարություն» դասախոսությամբ: