Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ-ին նվիրաբերվեց Գրիգոր Հաջի-Մուրադյանի հեղինակած մատենագրությունը

ԵՊԲՀ-ին  նվիրաբերվեց Գրիգոր Հաջի-Մուրադյանի հեղինակած մատենագրությունը

Բժշկական համալսարանի գրադարանի նախկին երկարամյա ղեկավար, գրադարանագետ Գրիգոր Հաջի-Մուրադյանի հեղինակած մատենագրությունը դուստրը՝ բանասեր Անժելա Մուրադյանն այսօր նվիրաբերեց բժշկական 100-ամյա համալսարանին:

«Հայրս մեծ նվիրումով գրել է բժշկական համալսարանի մատենագիտությունը` ստեղծման օրից սկսած: Մանրամասն ներկայացնելով, թե ինչպես և ովքեր են եղել բժշկական բուհի կարկառուն պրոֆեսորներն ու դոցենտները, աշխատակիցները, ամբիոնի վարիչները` իրենց լուսանկարներով և այլ մանրամասներով, աղբյուրներով և հղումներով»,- պատմեց Անժելա Մուրադյանը՝ հավելելով, որ հայրը նվիրումով է ահռելի աշխատանք կատարել:

ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը շնորհակալություն հայտնեց նվիրաբերության համար՝ ընդգծելով, որ պատմական նշանակության նյութերը առավել քան արժեքավոր են հատկապես բուհի 100-ամյա հոբելյանի շրջանակում, քանի որ համալսարանի կողմից նյութերի արխիվացման, մշակման ծավալուն աշխատանք է իրականացվել:

Նա տեղեկացրեց, որ առաջիկայում կվերաբացվի լիովին արդիականացված բժշկական թանգարան, որտեղ տեղ կգտնի նաև Մուրադյանների ընտանիքի կողմից նվիրաբերված այս եզակի մատենագրությունը:

Համակարգչային տպագրությամբ կազմված մատենագրությունը հեղինակը չի հասցրել հրատարակել, սակայն այն հանձնելով բժշկական համալսարանին՝ դուստրը վստահ է, որ այդ կերպ հարազատ կրթօջախում վառ կմնա հոր հիշատակը: Անժելա Մուրադյանը ևս հայրիկի ղեկավարման օրոք մի քանի տարի աշխատել է բժշկական համալսարանի գրադարանում:

Փաստում է, որ հայրիկը լինելով պատասխանատու և սկզբունքային մարդ մշտապես կարևորել է յուրաքանչյուր գրքի, ատլասի, տպագրական նյութի խնամքով պահպանումը:

Գրիգոր Նազարի Հաջի-Մուրադյանը ծնվել է 1935 թվականին, աշխատել է ԵՊԲՀ գրադարանում 1988-ից 1996 թթ.: Իր գործին նվիրված մատենագետը մահացել է 2020 թվականին: Բացի բժշկականից նա մասնագիտական գործունեություն է ծավալել նաև Հայաստանի ազգային գրադարանում:

Նշենք, որ բժշկական համալսարանի կողմից Անժելա Մուրադյանին հանձնվեց շնորհակալագիր հայրիկից՝ Գրիգոր Հաջի-Մուրադյանից ժառանգած մատենագրությունը ԵՊԲՀ-ին նվիրաբերելու համար։

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder