Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորողները զինվորական երդում տվեցին

ԵՊԲՀ ինտերնատուրայում սովորողները զինվորական երդում տվեցին

Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի 21 շրջանավարտները, «1+2» ծրագիրի շրջանակում, օգոստոսի 27-ին ՀՀ ՊՆ N զորամասում զինվորական երդում տվեցին:

Մեկ տարի անց, ավարտելով ինտերնատուրան՝ ԵՊԲՀ շրջանավարտները կստանան իրենց դիպլոմներն ու սպայի կոչում, որից հետո հնարավորություն կունենան երկու տարի ծառայել Հայոց բանակում որպես բժիշկ:

Նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարարության կողմից իրականացվող «1+2» ծրագիրի շնորհիվ ԵՊԲՀ շրջանավարտները հնարավորություն են ստանում ծառայության ընթացքում բժշկական գործունեություն ծավալել զորամասերում:

Հիշեցնենք, որ 2017 թվականին Ազգային ժողովի կողմից ընդունված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի համաձայն՝ 2018 թվականից Բժշկական համալսարանի շրջանավարտները կլինիկական օրդինատուրա ընդունվելու համար այլևս տարկետման իրավունք չունեն: