ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պատվիրակությունն օրերս Բուդապեշտում մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական բժշկության գերազանցության կենտրոնի ղեկավարության հետ կայացած հանդիպմանը: ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետը, հանդիսանալով ՀԱՊԿ երկրների ռազմաբժշկական կադրերի պատրաստման կենտրոն, նպատակ ունի սերտացնել կապերը ՆԱՏՕ-ի հետ՝ ռազմաբաժշկական կրթության ոլորտում ձեռք բերելով երկկողմ համագործակցության պայմանավորավածություններ: Դրա շրջանակում ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի կուրսանտները հնարավորություն կունենան մասնակցել առաջիկայում Իտալիայում անցկացվող զորավարժությանը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի կողմից կազմակերպվող ամենամեծ «Vigorous Warrior» (Եռանդուն զինվոր) զորավարժությանը:
Նշենք նաև, որ 2020 թվականի մայիսին նախատեսված է ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պատվիրակության մասնակցությունը՝ Հունաստանում կայանալիք ռազմաբժշկական մեծ կոնֆերանսին:
ՆԱՏՕ-ի ռազմական բժշկության կենտրոնի ղեկավարությունը բարձր է գնահատել ռազմաբժշկական ֆակուլտետի հետ համագործակցության հեռանկարները՝ կարևորելով ԵՊԲՀ կուրսանտների մասնակցությունն ու ներգրավվածությունն իրենց կողմից առաջիկայում անցկացվող միջոցառումներին: