Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում մեկնարկում է կատարելագործման նոր դասընթաց՝ ՇՄԶ կրեդիտներով

ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետում մեկնարկում է կատարելագործման նոր դասընթաց՝ ՇՄԶ կրեդիտներով

Երևանի պետական բժշկական համալսարանի ռազմաբժշկական ֆակուլտետի Ռազմաբժշկական փորձաքննության խումբը կանցկացնի «Զորակոչիկների բժշկական հետազոտության և փորձաքննության հիմնախնդիրները» և «Ռազմաբժշկական փորձաքննություն» թեմաներով կատարելագործաման դասընթացներ, որի մասնակիցներին կշնորհվեն ՇՄԶ կրեդիտներ:

«Ռազմաբժշկական փորձաքննություն» թեմայով 6 շաբաթյա դասընթացի համար մասնակիցներին կշնորհվի ՇՄԶ 180 կրեդիտ, իսկ «Զորակոչիկների բժշկական հետազոտության և փորձաքննության հիմնախնդիրները» թեմայով 1 շաբաթյա դասընթացի համար՝ ՇՄԶ 35 կրեդիտ:

Կատարելագործման դասընթացը նախատեսված է բոլոր մասնագիտություններով բժիշկների համար:

Մանրամասների համար կարող եք զանգահարել +374 93 76 44 80 հեռախոսահամարով: