ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի շնորհավորական ուղերձը՝ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

«Սիրելի սովորողներ, ապագա բժիշկներ, ԵՊԲՀ-ի և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ Երիտասարդության միջազգային օրվա առթիվ:

Անգնահատելի է երիտասարդության, հատկապես ուսանողների դերը յուրաքանչյուր կրթական կառույցի զարգացման, առաջընթացի գործում:

Դուք մեր երկրի ապագան կերտողներն եք վաղվա բժիշկ-գիտնականները, մտավորականները, լուսավորչական աշխատանք իրականացնողները:

Վստահեցնում եմ, որ բժշկական համալսարանը ձեր կողքին է՝ որակյալ բժշկական կրթություն ստանալու հարցում: Ուզում եմ հիշեք, որ կրթությունը բոլոր ժամանակներում հաջողության ամենամեծ գրավականն է, ամենակարևոր ներդրումը:

Մենք ձգտելու ենք ապահովել պայմաններ, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան իրագործել իրենց գաղափարները, երազանքներն ու մտահղացումները:

Սիրելի ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ օրվա առթիվ, մաղթում ամենայն բարիք, երջանիկ ու խաղաղ օրեր»: