Սիրելի կանայք, ջերմորեն շնորհավորում եմ գարնանային այս գեղեցիկ տոնի առթիվ:
Մեկամսյա տոնի հիմքում կանանց նկատմամբ սերն ու հարգանքն է, ակնածանքը՝ մոր, կնոջ, դստեր, մեզ շրջապատող գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչների նկատմամբ:
Օրվա խորհուրդն օգտագործելով՝ ուզում եմ խոնարհվել կյանքը հայրենիքին նվիրած բոլոր հայորդիների մայրերի, քույրերի, նրանց ընտանիքների բոլոր կանանց տոնը, մաղթել ամենակարևորը՝ առողջություն և ամրություն:
Առողջություն ու կյանք պարգևող սպիտակ բանակի կանանց ևս առանձնահատուկ եմ շնորհավորում:
Սիրելի կանայք, առանց ձեր ջերմության ու նվիրումի, հնարավոր չէ կյանքի կոչել որևէ նախաձեռնություն ու ծրագիր:
Մաղթում եմ երջանկությամբ, հաջողությամբ, խաղաղությամբ ու սիրով լի կյանք՝ նաև ի շահ մեր երկրի տարբեր ոլորտների զարգացման ու ամրապնդման: