Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

«ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մրցաշարն ամփոփեց արդյունքները

«ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մրցաշարն ամփոփեց արդյունքները

Բժշկական մայր բուհի ֆիզիկական դաստիարակության ամբիոնը պրոֆեսորադասախոսական կազմի, աշխատակազմի համար կազմակերպել էր «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մրցաշար ֆուտբոլ, շախմատ, հայկական երկար նարդի և սեղանի թենիս մարզաձևերից:

Շուրջ 11 օր տևած մրցաշարերին մասնակցում էին ԵՊԲՀ 86 աշխատակից:

Ֆուտբոլի մրցաշարի ավարտին 1-ին տեղը գրավեց ֆիզիկական դաստիարակության ամբիոնի թիմը, 2-րդ տեղը՝ «Մինաս» թիմը, իսկ 3-րդ հորիզանականում «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի թիմը:

Շախմատի կանանց մրցաշարում 1-ին տեղը զբաղեցրեց հաշվապահ Լուսինե Պասպանդյանը, 2-րդ տեղը՝ հաշվապահ Էլմիրա Հայրապետյանը, իսկ 3-րդ տեղը՝ Դեղագործության կառավարման ամբիոնի պրոֆեսոր Մարգարիտ Բեգլարյանը:

Շախմատի տղամարդկանց մրցաշարում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին Հասարակագիտական առարկաների ամբիոնի դասախոս Ասքանազ Ճերմակյանը, ԵՊԲՀ քոլեջի տնօրեն Ալեքսան Հովհաննիսյանը, Ֆարմակոգնոզիայի ամբիոնի դասախոս Վահե Հովհաննիսյանը:

Հայկական երկար նարդու կանանց մրցաշարում առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին հաշվապահ Լուսինե Պասպանդյանը, ավագ գրադարանավար Մարինե Առաքելյանը, Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Ալվարդ Պետրոսյանը, իսկ տղամարդկանց մրցաշարում՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դոցենտ Վաչագան Թորոսյանը, տնտեսական վարչության պետ Սամվել Բարոյանն ու Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Նարեկ Շիրինյանը և Հասարակագիտական առարկաների ամբիոնի վարիչ Վահան Մելիքյանը:

Սեղանի թենիսի կանանց մրցաշարին առաջին երեք հորիզոնականները զբաղեցրին Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Կարինե Աթաբեկյանը, գրադարանավար Արմենուհի Գևորգյան, Դեղագործության կառավարման ամբիոնի պրոֆեսոր Մարգարիտ Բեգլարյանը, իսկ տղամարդկանց մրցաշարում՝ Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոսներ Գևորգ Գրիգորյանը, Վաչագան Թորոսյանը, Արամ Խառատյանը:

Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը նշեց, որ «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» մրցաշարն ավանդական է դառնալու՝ հերացիականներին հնարավորություն տալով յուրաքանչյուր տարի մասնակցել և իրենց ուժերը փորձել տարբեր մրցաշարերում:

«Մեր ամբիոնը կարևորում է առողջ ապրելակերպը բժշկական մայր բուհում, ֆիզիկական ակտիվությունը ցանկացած տարիքում կարևոր է: Շատ ոգևորիչ է, որ այս տարի՝ ի տարբերություն անցած տարվա, մրցաշարի մասնակիցների թիվը ավելացել է: Շնորհակալություն ենք հայտնում ԵՊԲՀ ղեկավարությանը՝ մշտապես ամբիոնի աշխատանքները խրախուսելու համար»,-նշեց նա՝ հավելելով, որ լավագույն արդյունքներ ցուցաբերած աշխատակիցները կմասնակցեն նաև միջբուհական մրցումների: