Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվել է «ԵՊԲՀ ռեկտորի գավաթ» ներբուհական մրցաշար բազկամարտ և բասկետբոլ մարզաձևերից:
Բասկետբոլի մրցաշարին ընդգրկված էին 4 թիմեր, որոնցից հաղթող է ճանաչվել Hoopers doc թիմը, իսկ լավագույն խաղացող՝ Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող Մկրտիչ Օհանյանը:
Բազմամարտի մրցումները ևս թեժ են եղել. 90 ապագա բժիշկ իրենց ուժերն են փորձել այս մրցաշարում:
Առաջին հորիզոնականներն են գրավել 12 ապագա բժիշկ տարբեր ֆակուլտետներից:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի վարիչ Հարություն Թամիրյանը կարևորում է սպորտի զարգացումը բուհում, չէ՞ որ ֆիզիկական դաստիարակությունը առողջ ապրելակերպի գրավականն է:
«Շնորհակալություն եմ ուզում հայտնել մեր ամբիոնի դասախոսներ Զավեն Հակոբյանին և Նելլի Սարգսյանին՝ մրցումները պատշաճ մակարդակով կազմակերպելու, իրենց մասնագիտական գիտելիքները ուսանողներին փոխանցելու համար»- նշեց ամբիոնի ղեկավարը՝ հավելելով, որ հաղթող թիմերը հնարավորություն կունենան միջբուհական առաջնությանը ևս մասնակցել: