Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը

ԵՊԲՀ ռեկտորի շնորհավորական ուղերձը

Սիրելի ապագա բժիշկներ, համալսարանականներ ու գործընկերներ շնորհավորում եմ ձեզ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ։

Մաղթում եմ, որ 2020 թվականը լինի առողջության, խաղաղության և առաջընթացի տարի։

Տարեվերջին ամփոփելով իրագործված ծրագրերը՝ վստահ քայլերով շարժվում ենք առաջ: Անցնող տարին կարող ենք համարել արդյունավետ, քանի որ մեզ հաջողվեց հաղթահարել բազում մարտահրավերներ, ունեցանք վերելքներ ու վայրէջքներ, որոնց շնորհիվ կրկնապատկվում է փորձը, ավելի է ամրապնդվում մեր դիրքը՝ մոտեցնելով մեզ համընդհանուր նպատակին՝ այն է բժշկական կրթության համար ապահովել լավագույն պայմաններն ու հնարավորությունները:

Բժշկական բուհը, որը շուտով կթևակոխի 100-ամյակ, շարունակում է իր կարևոր առաքելությունը՝ կրթել ու պատրաստել ապագա բժիշկներ։ Համատեղ աշխատանքի ու կյանքի կոչված ծրագրերի շնորհիվ ԵՊԲՀ-ն այսօր իր վստահելի տեղն ունի ոչ միայն Հայաստանի, այլև բժշկական կրթություն ապահովող արտերկրի լավագույն բուհերի շարքում։

Յուրաքանչյուրն իր ամենօրյա աշխատանքով կարևոր ներդրումն ունի մեր մեծ կամպուսի կայացման և զարգացման գործում։ Պահպանելով բուհի մեկդարյա ավանդույթները՝ պետք է պատասխանատու լինենք բոլոր այն նորարարությունների ներդրման համար, որոնք ժամանակի պահանջն են ու հրամայականը։ Վստահ եմ՝ ամուր կամքի և նպատակասլացության շնորհիվ նախանշված ծրագրերը կդառնան հասանելի, և արդյունքները կգերազանցեն նույնիսկ ամենահավակնոտ սպասելիքները։

Առանձնահատուկ ջերմությամբ ուզում եմ շնորհավորել տոնական օրերին բուժհաստատություններում հերթապահող, սահմանում գտնվող հիվանդին ու զինվորին մեծ հոգատարությամբ վերաբերող, իրենց պարտքը կատարող ու կոչմանը հավատարիմ բուժաշխատողներին: Թող գալիք տարում իրագործվեն բոլոր նպատակները, կատարած աշխատանքը լինի արդյունվետ և նպաստի լավագույն կրթության ապահովմանը, առողջապահական համակարգի բարելավմանը։

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ։

Արմեն Մուրադյան
ԵՊԲՀ ռեկտոր, պրոֆեսոր

yemek tarifleri hititbet rokubet betgaranti bettilt betpas betpas hititbet giriş bankobet betpas hititbet kralbet betpas bettilt bettilt rokubet dumanbet restbet betorder betpas bankobet supertotobet betmarino betorder giriş rokubet betorder dumanbet