Էմիլ Գաբրիելյանի անվան 4-րդ լսարանն արդեն վաղուց բժշկական մեկդարյա բուհի ամենասիրված հատվածներից է:
Հենց այս համալսարանական լսարանում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հանդիպում ունեցավ տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողների հետ: Նա պատասխանել է ապագա բժիշկներին հետաքրքրող տարբեր հարցերին, որոնք վերաբերում էին, ինչպես ուսումնական գործընթացին, այնպես էլ կազմակերպչական հարցերի, մասնագիտական թեմաների:
Նման հանդիպումները հնարավարություն են տալիս առավել լավ ծանոթանալ սովորողներին հուզող խնդիրներին` դրանց արագ արձագանքելով ու լուծում տալով: Սիրելի՛ ուսանողներ, դուք մշտապես եղել եք և կաք ակադեմիական լավագույն ավանդույթներն ունեցող և պահպանող բուհի շարժիչ ուժը:
Բուհի ղեկավարը վստահություն է հայտնել, որ լսարանում ներկա ապագա բժիշկների մեծամասնությունը լավ, որակյալ մասնագետ է դառնալու:
Բոլոր քննարկումներում, նախաձեռնություններում և ծրագրերում նա կարևորում է առաջին հերթին ազնիվ, կառուցողական մոտեցումը, ինչպես նաև պատասխանատվության բարձր զգացումը և նախաձեռնողականությունը: