Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ շնորհակալագրի արժանացավ Գալյա Դաբաևան

ԵՊԲՀ շնորհակալագրի արժանացավ Գալյա Դաբաևան

Երկարամյա բարեխիղճ և անբասիր աշխատանքի, ինչպես նաև առողջապահության և կրթության գործում ներդրած նշանակալի ավանդի համար և ծննդյան հոբելյանի առթիվ ԵՊԲՀ շնորհակալագրի արժանացավ Մասնագիտական և շարունակական կրթության կենտրոնի Շարունակական մասնագիտական զարգացման բաժին պետ Գալյա Դաբաևան:

Հմուտ մասնագետին բժշկական ոլորտում բոլորն են ճանաչում: ԵՊԲՀ շրջանավարտը բուհն ավարտելուց հետո մասնագիտական բեղուն ճանապարհ է անցել: Մի քանի տարի շտապօգնության ծառայությունում աշխատելուց հետո՝ աշխատել է բժշկական ինստիտուտի ուռուցքաբանության ամբիոնում որպես դասախոս:

Տարբեր տարիների կտրվածքով աշխատանքային գործունեություն է ծավալել մի շարք պատասխանատու պաշտոններում՝ Առողջապահության նախարարությունում, Առողջապահության ազգային ինստիտուտում, իսկ 2011 թվականից աշխատում է բժշկական համալսարանում:

Մասնագիտական գործունեության գերակշիռ մասը Գալյա Դաբաևան նվիրել է հետբուհական կրթության ոլորտի զարգացման գործին: