Կայքը դեռ գտնվում է փորձարկման փուլում։
The site is still under testing.

ԵՊԲՀ սովորողները Դուբայում մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին

ԵՊԲՀ կլինիկական օրդինատորներն ու ռազմաբժշկական ֆակուլտետի ինտերնատուրայի սովորողները ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դասախոս Հռիփսիմե Ապրեսյանի գլխավորությամբ Դուբայում նոյեմբերի 6-ից 9-ը մասնակցել են Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսին:

Մասնակիցները միջազգային կոնգրեսին հանդես են եկել պաստառային ներկայացումներով և ստացել սերտիֆիկատներ: Պաստառային ներկայացումներն ընդգրկել են խմբի կողմից ամռան ընթացքում իրականացված հետազոտական աշխատանքները, որոնց աբստրակտները Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիան կտպագրի իր ամսագրում:

ԵՊԲՀ-ն կարևորում է մասնագիտական ու շարունակական կրթության դերը և պատրաստ է խթանել սովորողների մասնակցությունը նմանօրինակ համաժողովներին, քանի որ դա ծառայում է ի նպաստ բժշկական բուհի և պետության: Հակաբակտերիալ քիմիաթերապիայի ասոցիացիայի միջազգային կոնգրեսը, որին մասնակցել է ԵՊԲՀ 7 ներկայացուցիչ, մասնագիտական կրթության, հակաբակտերիալ թերապիայի վերաբերյալ կրթության բարձրացման հիանալի հնարավորություն է: