Ընդհանուր բժշկության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող Լևոն Հարությունյանը մասնակցել է Հայաստանի պաուերլիֆտինգի առաջնությանը և հաղթող ճանաչվել 67,5 քաշային կարգով:
Լևոնը ակտիվ մասնակցություն ունի սպորտային տարբեր միջոցառումների՝ մասնագիտություն ու սպորտը համատեղելով:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնի դասախոս Զավեն Հակոբյանի խոսքով՝ ապագա բժիշկը մշտապես աչքի է ընկնում բարձր պատրաստվածությամբ և պարտաճանաչությամբ:
Ֆիզիկական դաստիարակության ամբիոնը շարունակում է աջակցել ուսանողներին և նրանց ներգրավվել սպրոտային տարբեր միջոցառումներին, տարածել առողջ ապրելակերպը բուհում: