Այցելուները ոչ միայն դպրոցականներ են, այլև հանրապետության տարբեր միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների սովորողներ, պարզապես անցորդներ, որոնք Կորյուն փողոցով զբասնելիս նկատելով բժշկական բուհի Կենտրոնական մասնաշենքի առաջին հարկում տեղակայված թանգարանը մեծ հետաքրքրությամբ են մտնում ներս:
Այցելուներն այստեղ հնարավորություն ունեն ծանոթանալ բժշկության պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը:
Հիշեցնենք, որ լիովին արդիականացումից և հիմնանորոգումից հետո բուհական կարևոր նշանակության այս թանգարանը բացվել է 2021 թվականի մարտին:
Շուրջ 5000 ցուցանմուշից կազմված հավաքածուում տեղ են գտել անվանի գիտնականների ձեռագրեր, փաստաթղթեր, անձնական իրեր, շքանշաններ, լուսանկարներ, տպագրված աշխատություններ,բժշկական գործիքներ, ժողովրդական բժշկության մեջ օգտագործվող նյութեր և իրեր, ինչպես նաև գեղարվեստական ստեղծագործություններ` քանդակներ, դիմանկարներ, հուշանվերներ:
Չորրորդ սրահը ևս հատուկ նշանակության է: Այն ամբողջովին նվիրված է ռազմական բժշկության պատմությանը:
Համալրման աշխատանքները շարունակական են: